ԼԻՆԿ - Հաշվապահություն 7.7 ծրագրի նորություններ

 
Ավելացվել է 11.07.2013

2013թ հունիսին կատարված ծրագրային փոփոխություններ

Ավալացվել է նոր բաժին՝ «Դրամաշնորհային ծրագրերի հաշվառման ծրագիր»

«ԼԻՆԿ-Ստանդարտ Հաշվապահություն (1С Предприятие 7.7)» ծրագրի բազայի վրա մշակվել է նոր բլոկլ, որն ապահովում է հաշվապահական հաշվառման (հաշվեգրման սկզբունքով) և դրամաշնորհային ծրագրերի գծով հաշվառման (դրամարկղային սկզբունքով) զուգահեռ վարումը:

Ծրագիրը լուծում է հետևյալ խնդիրները

  1. Հնարավոր է կազմել Ծրագրերի բյուջեները ընտրված արժույթով և բաժանված ըստ ֆինանսավորման աղբյուրների և ծախսային հոդվածների:
  2. Հնարավոր է կատարել ծրագրի նախահաշվի (բյուջեի) փոփոխություն և վերաբաշխում ըստ հոդվածների:
  3. «Քաղվածք», «Դրամարկղի ելքի օրդեր» և «Ավանսային հաշվետվություն» փաստաթղթերի միջոցով փաստացի կատարված վճարումների ձևակերպման ժամանակ ավտոմատորեն ձևավորվում է «Ծախսերի ճանաչում» փաստաթուղթը, որտեղ օգտագործողը կարող է կամայականորեն բաշխել վճարված գումարը ըստ ծրագրերի, ծախսային հոդվածների և դոնորների:
  4. «Ծրագրային հաշվետվություն» հաշվետվությունը ձևավորվում է ըստ ընտրված ծրագրի և սահմանված ժամանակաշրջանի համար: Այն արտացոլում է բյուջեով նախատեսված գումարներն ըստ ծախսային հյոդվածների, դոնորներից ստացված գումարները, հաշվետու ժամանակաշրջանում ծախսված և ժամանակաշրջանի վերջի դրությամբ խնայված գումարները ըստ ծախսային հոդվածների և դոնորների:
  5. Կատարվում է ծրագրերի և հոդվածների միջև բաշխվող գումարների վերահսկում և համեմատում բանկի և դրամարկղի ելքերի հետ:
  6. Ծրագիրը թույլ է տալիս տարբերակել բանկային հաշվի վրա եղած գումարի մնացորդն ըստ ծրագրերի և դոնորների:

Այդ հնարավորությունները իրականացնելու համար «ԼԻՆԿ-Ստանդարտ Հաշվապահություն (1С Предприятие 7.7)» ծրագրում կատարվել են հեդեվյալ փոփոխությունները

1. Հաշվային պլանի փոփոխություններ

  1. Բացվել է 541 հաշվի 2 ենթահաշիվ
    • 541.1 Եկամուտներին վերաբերող շնորհներ դրամով
    • 541.2 Եկամուտներին վերաբերող շնորհներ արտարժույթով
  2. Ստորև նշված օբյեկտներում ավելացվել է 728 հաշիվը
    • Ստորաբաժանումներ տեղեկատուի ծախսային հաշիվների ցանկում
    • Ստացված ծառայություններ փաստաթղթի ցանկում
    • ՀՄ քարտում որպես մաշվածության հաշվեգրման հաշիվ
  3. Ավելացվել են 521 հաշվի ենթահաշիվներ.
    • 521.4 «Պարտքեր ֆիզ.անձանցից ստացված ծառայությունների դիմաց»
    • 521.5 «Պարտքեր մրցանակների գծով» ենթահաշիվները

    2. Եկամտային հարկի հաշվետվության մասով

    Քաղ-իրավական պայմանագրով ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց և ֆիզանձանց վճարված մրցանակների կապակցությամբ կատարվել են հետևյալ փոփոխություններ:

    521.4 կամ 521.5 ենթահաշիվների թղթակցությամբ բանկով կամ դրամարկղով վճարում ձևակերպելիս «Քաղվածք» և «Դրամարկղի ելքի օրդեր» փաստաթղթերը կատարում եմ եկամտային հարկի հետադարձ հաշվարկ (մաքուր գումարից) և լրացուցիչ ձևակերպում.

    • Դտ 524.14 Կտ 524.2 եկամտային հարկի չափով Համախառն գումարի հաշվարկը և ձևակերպումը կատարելու համար առաջարկվում է հետևյալ սխեման.
    • Առանձին բացված բազայում տվյալ ֆիզանձի համար «Աշխատակիցներ» տեղեկատուի մեջ բացում եք քարտ:
    • Առանձին բացված բազայում «Աշխատավարձի հաշվարկ» փաստաթղթով կատարում եք գումարների հաշվարկ (հաշվարկային և վճարման ենթակա գումարներ, եկամտային հարկ):
    • Ձեր աշխատանքային բազայում 521.4 կամ 524.5 ենթահաշվով ձևակերպում եք ձեռքի օպերացիա (բերված օրինակում համախառն գումարը 100000 է, եկամտային հարկը՝ 24400).
      Դտ 713/կամ այլ Կտ 521.4 /521.5 - 100000
      Դտ 521.4 Կտ 524.14 – 24400
    • Վճարումը ձևակերպում եք քաղվածքով կամ դրամարկղի ելքի օրդերով՝ որպես թղթակից հաշիվ ընտրելով 521.4 կամ 521.5 ենթահաշիվը:

    Վճարումները ձևակերպելուց հետո համախառն եկամուտը և եկամտային հարկը կարտացոլվեն եկամտային հարկի հաշվետվության Բաժին 2-ի 004 և 015 կոդի տակ:

    3. Բյուջետային հաշվառում և դրամաշնորհային ծրագրերի հաշվառում

    Մշակվել է նոր մոդուլ, որի օգնությամբ հաշվապահական հաշվառմանը զուգահեռ ապահովվում է բյուջեի նախահաշվի կազմումը և փոփոխումը, ծախսերի ձևակերպումը, ծախսված և խնայված գումարների վերահսկումը ըստ ծրագրերի, ծախսային հոդվածների և ֆինանսավորման աղբյուրների:



Ավելացվել է 10.06.2013

2013թ-ի առաջին եռամսյակում կատարված ծրագրային փոփոխություններ

Եկամտային հարկի ամսական ամփոփ հաշվարկ

  1. Ձևավորվում է եկամտային հարկի հաշվետվության տպագրական ձևը (Зарплата и кадры ► Отчеты по зарплате ► Отчет по ПН 2013 ): Հաշվետվությունը կարելի է ձևավորել ընտրված աշխատողի համար (սեղմել վերևից առաջին կոճակը և ընտրել աշխատողին) կամ բոլոր աշխատողների համար (սեղմել ներքևից երկրորդ կոճակը և ընտրել «ըստ աշխատողի» տողը): Ձևավորվում են նաև եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց տվյալները:
  2. Ձևավորվում է եկամտային հարկի հաշվետվության էլեկտրոնային ֆայլը՝ հարկային համակարգ փոխանցելու համար (Сервис ► Обмен данными ► Обмен с налоговой службой ► Налоговые отчеты ► Եկամտային հարկի ամսական ամփոփ հաշվարկ): Կարելի է կատարել տվյալների նախնական խմբագրում՝ ցուցակը լրացնելուց հետո սեղմելով Նախնական խմբագրում կոճակը:

Միջին ամսականի հաշվարկ արձակուրդայինի համար

Ավոտմատացվել է միջին ամսականի հաշվարկը հերթական արձակուրդի, չօգտագործված արձակուրդի փոխհատուցման և արձակման նպաստի համար (հիմք՝ ՀՕ-220-Ն):

Միջին ամսականի հաշվարկ նպաստների համար

Ավոտմատացվել է միջին ամսականի հաշվարկը նպաստների համար (հիմք՝ Կառավարության որոշում N-144-Ն):

Այլ փոփոխություններ

  1. Ֆիզիկական անձ-մատակարարին գումար (կանխավճար կամ վերջնավճար) վճարելիս հաշվարկվում է եկամտային հարկ:
  2. Արտադրանքի կալկուլյացիոն քարտում բացված է նյութական արժեքներից բացի նաև ծառայություն ընտրելու հնարավորություն (արտադրության բլոկի առկայության դեպքում):


Ավելացվել է 14.12.2012

2012թ-ի երկրորդ կիսամյակում կատարված ծրագրային փոփոխություններ

Աշխատավարձի մոդուլի փոփոխություններ

  1. Ավտոմատացվել է «Վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների գրանցման հայտի ձև»-ի (այսուհետ՝ Հայտ) արտահանումը հարկային էլեկտրոնային համակարգ:
  2. «Աշխատակիցներ» տեղեկատուի մեջ ավելացվել է «Քաղ.-իրավ. պայմանագրեր» տեղեկատուն, որն անհրաժեշտ է հայտը ձևավորելու համար:
  3. Հայտի լրացումն ավտոմատացնելու նպատակով ավելացվել են երկրների և ՀՀ բնակավայրերի դասիչներ:
  4. Մշակվել է հատուկ մոդուլ, որի միջոցով կարելի է նույնականացնել և/կամ խմբագրել արդեն իսկ մուտքագրված տվյալները ըստ նոր դասիչների:
  5. Համապատասխան փաստաթղթերում (աշխատավարձի հաշվարկ և հաշվարկի այլ փաստաթղթեր) ավտոմատացվել է եկամտային հարկի հաշվարկը ըստ գործող օրենսդրության (եթե կատարեք ստորև նկարագրված կարգավորումները):
  6. «Օրենքներ» տեղեկատուում ավելացվել է եկամտային հարկի մասին տեղեկատվություն:

Այլ փոփոխություններ

  1. Ավելացվել է «Հիմնական միջոցների ֆինանսական և հարկային տվյալների հաշվետվություն» (Отчеты → Управленческие отчеты → Отчеты по ОС и НМА → Отчет по ОС и НМА фин. налоговый )
  2. Ավելացվել է ծրագրում ձևավորված վճարման հանձնարարագրերը հաճախորդի սպասարկող բանկեր էլեկտրոնային եղանակով «Հաճախորդ-Բանկ» համակարգ արտահանելու հնարավորություն:
  3. Ավելացվել է ԿԲ փոխարժեքների ամենօրյա ավտոմատ ներբեռնման հնարավորություն:
  4. «Անվանացանկ» տեղեկատուի մեջ «Միավորի գին» և «Մեծածախ չ/մ-ով վաճառքի գին» ռեկվիզիտները դարձել են պարբերական, այսինքն՝ կապված են ամսաթվի հետ:
  5. Փաստաթղթերի ցուցակում ավելացվել է «Ապրանքների գների նշանակում» նոր փաստաթուղթ, որով կարելի է որոշակի ամսաթվի դրությամբ սահմանել «Միավորի գին» և «Մեծածախ չ/մ-ով վաճառքի գին» ռեկվիզիտները:



Ավելացվել է 30.10.2011
  • Արձակուրդայինի ամսական պահուստաֆոնդի ավտոմատ ձևավորում և օգտագործում
  • Ձեռքբերված և իրացված ապրանքների ԱԱՀ-ի բացասական տարբերությունների հաշվետվություն


Ավելացվել է 02.09.2011
Հարկվող նպաստներ փաստաթղթում.
  • Ավելացվել է նախորդ աշխատավայրից ստացված եկամտի մուտքագրման հնարավորություն (մասնակցում է միջին ամսականի հաշվարկի մեջ):
  • Ավելացվել է շարունակվող բյուլետենի ձևակերպման հնարավորություն, որի դեպքում երկրորդ և հաջորդող բյուլետենների բոլոր օրերի համար նպաստի գումարը ձևակերպվում է բյուջեի հաշվից:
  • Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկի դեպքում ծրագիրը «հիշում է» արձակուրդի ավարտի ամսվա գումարը՝ հետագայում հարկվող եկամուտների մեջ ներառելու նպատակով:


Ավելացվել է 01.06.2011
Ծրագրի նոր տարբերակի փոփոխությունների նկարագրություն
  • Հնարավոր է մուտքագրել օրենքների և օրենսդրական ակտերի փոփոխության պատմությունը. ապահովում է կոռեկտ աշխատանքը հետին ամսաթվով՝ հին օրենքի համաձայն
  • Փաստաթուղթ՝ Վերջնահաշվարկ: «Օրեր» դաշտում կարելի է մուտքագրել կոտորակային թիվ: Հնարավորություն է տալիս ճշգրիտ մուտքագրել չօգտագործված արձակուրդի ժամկետը
  • Հաշվետվություն՝ Վճարված եկամուտների մասին: Հաշվետվություն տողերի գումարները կարելի է ձևավորել ինչպես դրամներով, այնպես էլ հազար դրամներով
  • Նոր հաշվետվություն՝ «Հաշվարկված և վճարված գումարների հաշվետվություն»: Հաշվարկային տեղեկագիր է, որը ցույց է տալիս ընտրված ժամանակաշրջանում բոլոր հաշվարկված և վճարված գումարները՝ անկախ նրանից, թե դա որ ամիսներին է վերաբերում:
  • ավելացվել է դուրս գրված հաշիվ-ապրանքագրերի արտահանման հնարավորություն՝ e-Invoicing էլեկտրոնային համակարգի մեջ բեռնման համար անհրաժեշտ ֆորմատով
  • Ավելացվել է եկամտահարկի չհաշվարկման հնարավորություն: Օգտագործվվում է գյուղմթերքներ մատակարարող ֆիզանձանցից գնումների ձևակերպման դեպքում
  • ԱՆԱ մնացորդների մուտքագրում փաստաթղթում FIFO ռեժիմում ավելացել է «Փաստաթուղթ» դաշտ: Տարբեր օրերին տարբեր գներով ձեռքբերած ապրանքների մնացորդների մուտքագրման համար
  • Այլ մնացորդների մուտքագրում փաստաթղթում ավելացվել են «Վերահաշվարկ» ռեկվիզիտը, «Արժութային գումար» և «Գումար» դաշտերը
  • ԱՆԱ գնումներ՝ ներմուծում
    • ավելացվել է կանխավճարի գումարի չհաշվանցման ընտրության հնարավորություն
    • մաքսային տուրքերի ձևակերպման ժամանակ ավելացվել են «ԱԱՀ-ն ինքնարժեք» և «ԱԱՀ-ն հետաձգված» ռեժիմները
    • լրացուցիչ ծախսերի ձևակերպման ժամանակ ավելացվել է ստացված հաշիվների նախօրոք կամ հետագա ձևակերպման հնարավորություն
  • Ստանդարտ հաշվետվությունները կարող են ձևավորվել Excel ֆորմատով
  • Հարկային հաշիվների տեղեկանք Ավելացել են նոր ռեկվիզիտներ՝ էլեկտրոնային ինվոյսինգ համակարգում ընդգրկված հաշիվների մասին
  • Օպերացիաների մատյանը Հնարավոր է դիտել ոչ միայն գործարքների կտրվածքով, այլև ըստ պահման վայրերի
  • Ավելացվել է ակցիզային հարկի հաշվաում
  • Ավելացվել է տարայի հաշվաում


Ավելացվել է 04.04.2011
Հաշվետվություններ:
Եկամտահարկի հաշվարկ
- տողերի գումարները կարելի է ձևավորել ինչպես դրամներով, այնպես էլ հազար դրամներով
- կարելի է կարգավորել գումարների կլորացումը
- հնարավորություն կա հաշվետվության գումարների վերծանումը ընդհուպ մինչև աշխատակցի քարտ

Սոցապի հաշվետվություն, ձև 3
- ավելացվել է տողերի տվյալների վերծանման հնարավորություն
- հանվել է օտարերկրացիների աղյուսակը (օրենսդրական փոփոխություն)
- փոխվել է հաշվետվության ձևը (ըստ հրահանգի)


Ավելացվել է 10.02.2011
ԱԱՀ հաշվետվություն նոր ձև: (Օրենսդրական փոփոխություն)


Ավելացվել է 14.12.2010
Հղիության և ծննդաբերության նպաստը ընդգրկվել է հարկվող նպաստների ցանկում (ժամանակավոր անաշխատունակության մասին օրենքի (ընդունված 27 հոկտեմբերի 2010թ), Հոդված 3):