1C-ԼԻՆԿ: Հաշվապահություն ԿՈՐՊ
Հաշվապահական համակարգ արտադրական ձեռնարկությունների համար
Ծրագրի մասին
«1C-ԼԻՆԿ: Հաշվապահություն ԿՈՐՊ 8» համակարգը նախատեսված է արտադրական ձեռնարկությունների հաշվառումն ավտոմատացնելու համար: Ծրագիրն ունի հայերեն, ռուսերեն և անգլերեն ինտերֆեյսներ:
Ծրագրի հիմքում ընկած է 1C:Предприятие 8.3, որը տեղայնացվել է համաձայն ՀՀ գործող օրենսդրության՝ ապահովելով ֆինանսական և հարկային հաշվառման ավտոմատացում:
Համակարգը բաղկացած է 2 ենթահամակարգերից՝ բուն հաշվապահական ծրագրից և Աշխատավարձ և անձնակազմի կառավարում ծրագրից, որում վարվում է աշխատավարձի և կադրերի հետ կապված մանրամասն վերլուծական հաշվառում: Համակարգն ունի այդ երկու ծրագրերի միջև տվյալների փոխանակման մեխանիզմ: Բուն հաշվապահական ծրագրում տվյալները կարող են ներբեռնվել թե սինթետիկ, և թե անալիտիկ մակարդակով:
Հաշվապահական ենթահամակարգը ապահովում է.
- Մի քանի կազմակերպությունների հաշվառման վարում
- Հարկման տարբեր համակարգերով հաշվառում
- Բանկային և դրամարկղային օպերացիաների հաշվառում
- Անալիտիկ հաշվառում ըստ արժույթների, բանկային հաշիվների, դրամական հոսքերի հոդվածների:
- Արժութային մնացորդների վերագնահատում, արժույթների փոխարժեքների ավտոմատ ներբեռնում ՀՀ ԿԲ կայքից:
- Վճարման հանձնարարագրերի ձևավորում և արտահանում XML ֆորմատով՝ Հաճաշորդ-բանկ համակարգ ներբեռնելու համար:
- Դրամական հոսքերի հաշվետվության ձևավորում:
- Ապրանքանյութական արժեքների հաշվառում
- Ինքնարժեքի հաշվառում ԱՄԱԵ կամ միջին կշռված եղանակով: Եղանակի ընտրությունը կատարում է ինքը հաշվապահը:
- Պահեստ
- Հաշվառում ըստ պահման վայրերի:
- Քանակական կամ քանակագումարային հաշվառում՝ հաշվապահի հայեցողությամբ:
- Առևտրային օպերացիաների հաշվառում՝ ապրանքների և ծառայությունների ձեռքբերում և իրացում
- Մանրածախում ապառիկ և վճարային քարտերով վճարման հնարավորություն:
- Մի քանի տիպի գների կիրառում (մեծածախ, մանրամեծածախ, մանրածախ, գնման)
- Մանրածախում ապառիկ և վճարային քարտերով վճարման հնարավորություն:
- Կոմիսիոն վաճառք
- Ավտոմատացված հաշվառում թե կոմիսիոների, և թե կոմիտենտի համար:
- Տարայի հաշվառում:
- Գործընկերների հետ հաշվարկներ
- Հաշվառում ըստ պայմանագրերի, օպերացիաների տեսակների՝ հաշվարկային փաստաթղթերի ճշգրտությամբ:
- Պարտավորության և կանխավճարների մարման եղանակի ընտրություն:
- Հաշվառում ըստ պայմանագրերի, օպերացիաների տեսակների՝ հաշվարկային փաստաթղթերի ճշգրտությամբ:
- Հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ
- ՀՄ-ների ձեռքբերում, հաշվառման ընդունում, մաշվածության հաշվարկ, կապիտալացում, արդիականացում, գույքագրում, դուրսգրում:
- ՀՄ-ների հարկային հաշվառում ըստ ՀՀ գործող օրենսդրության:
- ՀՄ-ների ձեռքբերում, հաշվառման ընդունում, մաշվածության հաշվարկ, կապիտալացում, արդիականացում, գույքագրում, դուրսգրում:
- Հիմնական և օժանդակ արտադրություն
- Արտադրանքի, կիսապատրաստուքների և ծառայությունների ինքնարժեքի հաշվարկ: Ամսվա ընթացքում արտադրանքը հաշվառվում է պլանային արժեքով, ամսվա վերջում կատարվում է փաստացի ինքնարժեքի հաշվարկ:
- Վերամշակման ընդունված հումքի հաշվառում:
- Կիսապատրաստուկի հաշվառում և դրանց ինքնարժեքի ավտոման հաշվարկ:
- Ընդհանուր արտադրական ծախսերի հաշվառում և բաշխում ըստ անվանացանկի խմբերի:
- Արտադրանքի, կիսապատրաստուքների և ծառայությունների ինքնարժեքի հաշվարկ: Ամսվա ընթացքում արտադրանքը հաշվառվում է պլանային արժեքով, ամսվա վերջում կատարվում է փաստացի ինքնարժեքի հաշվարկ:
- Փակման օպերացիաներ
- Ամսվա փակման համար նախատեսված է ծրագրային օգնական, որը սահմանում է փակման օպերացիաների կոռեկտ հաջորդականությունը:
- Ամսվա փակման համար նախատեսված է ծրագրային օգնական, որը սահմանում է փակման օպերացիաների կոռեկտ հաջորդականությունը:
- Ստանդարտ հաշվապահական հաշվետվություններ
- Ծրագրում նախատեսված են մեծ թվով ստանդարտ հաշվետվություններ՝ հաշիվների և անալիտիկաների կտրվածքով մնացորդներ և շրջանառություններ ստանալու համար: Հաշվետվության տվյալները կարելի է բացել մինչև սկզբնական փաստաթուղթ:
- Ծրագրում նախատեսված են մեծ թվով ստանդարտ հաշվետվություններ՝ հաշիվների և անալիտիկաների կտրվածքով մնացորդներ և շրջանառություններ ստանալու համար: Հաշվետվության տվյալները կարելի է բացել մինչև սկզբնական փաստաթուղթ:
- Այլ հնարավորություններ
- Օգտագործողի աշխատանքի վերահսկում: Տեղեկատուների և դասիչների (օրինակ, ՀՀ բանկերի դասիչ) ներբեռնում և այլն:
Աշխատավարձ և անձնակազմի կառավարում ենթահամակարգ ապահովում է հետևյալ հաշվարկների ավտոմատացում
Աշխատավարձի մասով
- Տարիֆային դրույքով աշխատավարձ
- Գործավարձային աշխատավարձ
- Ժամավճարով կամ օրավարձով աշխատավարձ
- Քաղ-իրավական պայմանագրով աշխատավարձ
- Աշխատավարձի հետհաշվարկ մաքուրից
- Պարգևավճարներ
- Հավելավճարներ և լրավճարներ (աշխատանքի վնասակար պայմանների, գիշերային աշխատանքի և այլ)
- Տոնական և հանգստյան օրերի վարձատրություն
- Բյուլետեն և այլ նպաստներ
- Արտաժամյա աշխատանքի վարձատրություն
- Արձակուրդային
- Վճարվող պարապուրդներ
- Արձակման նպաստ
- Չօգտագործված արձակուրդի փոխհատուցում
- Նյութական օգնություն և այլ միանգամյա վճարներ
Կադրային հաշվառման մասով
- Հաստիքացուցակ
- Աշխատանքի ընդունում
- Կադրային տեղաշարժեր
- Աշխատաժամանակի հաշվառման թերթիկ
- Բացակայություններ
- Չվճարվող բացակայություններ (աշխատողի հաշվին արձակուրդ, պարապուրդ, անհարգելի բացակայություն)
- Գործուղումներ
- Արձակուրդների գրաֆիկներ
- Ազատում
Հաշվետվություններ
Ծրագիրը ձևավորում է էլեկտրոնային եղանակով ներկայացվելիք հարկային հաշվետվություններ, ինչպես նաև ներքին օգտագործման կառավարչական հաշվետվություններ:
Ծրագրի արագ յուրացման միջոցներ
Մեկնարկի օգնական
Նախատեսված է աշխատանքը սկսելու համար անհրաժեշտ տեղեկությունները դյուրին մուտքագրելու համար:
Ֆունկցիաների վահանակ
Օգնում է սկսնակ օգտագործողին կողմնորոշվելու ծրագրի հետ աշխատելիս:
Հաշվապահի մոնիտոր
Տալիս է օպերատիվ տեղեկատվություն բանկային հաշիվների, դրամարկղի մնացորդների, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ և այլ օգտագկար տվյալներ:
Ներկառուցված նկարագրություններ
Բացվում են ծրագրային ամեն օբյեկտի պատուհանից:
Օգտագործողի ձեռնարկ
ссылка на файл руководства.
Մենք միշտ ուրախ ենք օգնել
Զանգահարեք մեզ, և մենք ուրախ կլինենք ընտրել լուծում, որը կպատասխանի Ձեր առաջ դրված խնդիրներին: