1С: Փաստաթղթերի շրջանառություն ԿՈՐՊ
Ծրագրի մասին
Ավելի մանրամասն
Փաստաթղթերի հաշվառումը կատարվում է փաստաթղթերի տեսակների կտրվածքով՝ ըստ ձեռնարկությունում ընդունված փաստաթղթաշրջանառության մասին ընդունված կարգի:- Փաստաթղթերի կենտրոնացված ապահով պահպանություն
-
Փաստաթղթերի օպերատիվ հասանելիություն՝ հաշվի առնելով օգտագործողների իրավասությունները
-
Մտից, ելից և ներքին փաստաթղթերի հաշվառում
-
Քաղաքացիների դիմումների հաշվառում
-
Պայմանագրերի հաշվառում՝ սկսած պրոյեկտների նախապատրաստումից մինչը պարտավորությունների կատարման վերահսկում և պայմանագրի լուծարում
-
Փաստաթղթերը այլ կազմակերպություններ և վերջիններից դեպի կազմակերպություն վերահասցեագրման հաշվառում և վերահսկում
-
Փաստաթղթերի դիտում և խմբագրում
-
Փաստաթղթերի տարբերակների վերահսկում
-
Փաստաթղթերի լիատեքստ որոնում ըստ բովանդակության
-
Աշխատանք ցանկացած տիպի փաստաթղթերի հետ՝ գրասենյակային, պատկերներ, տեքստեր, ձայնա - և տեսաֆայլեր, նախագծման համակարգի փաստաթղթեր, արխիվներ, հավելվածներ և այլն
-
Նոր ֆայլերի և փաստաթղթերի ավտոմատ լրացում նախապես մշակված շաբլոնների հիման վրա
-
Փաստաթղթերի և ֆայլերի հետ օգտագործողների կոլեկտիվ աշխատանքի ավտոմատացում այնպիսի բիզնես-գործընթացների կիրառմամբ, ինչպիսիք են դիտարկումը, կատարումը, համաձայնեցումը, հաստատումը և գրանցումը
-
Օգտագործողի կողմից կարգավորվող՝ բիզնես-գործընթացների պայմանական ուղղորդում (մարշրուտիզացիա)
-
Համաձայնեցման բարդ արարողակարգերի ապահովում, օրինակ, հաջորդական, զուհագեռ կամ խառը տիպի համաձայնեցում՝ օգտագործելով ուղղորդման (մարշրուտիզացիայի) պայմանները
-
Փաստաթղթերում մի քանի որոշումների հնարավորության ապահովում, այդ թվում նաև կողմնակի կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից
-
Տվյալներին տարբեր թեմատիկ կատեգորիաների վերագրում՝ ինչպես ձեռքի, այնպես էլ ավտոմատացված, որը հիմնված է փաստաթղթերի և ֆայլերի բովանդակության վերլուծության վրա
-
Կատարողական կարգապահության վերահսկում, այդ թվում և քաղաքացիների դիմումների հետ աշխատանքի գծով
-
Փաստաթղթերի մշակման գործընթացների շաբլոններ, որոնք կարգավորվում են օգտագործողների կողմից
-
Փաստաթղթերի միջև կարգաբերվող կապեր՝ թե միակողմանի, և թե երկկողմանի
-
Կամայական բիզնես-գործընթացների մեկնարկում ըստ ժամանակացույցի
«1С: Փաստաթղթաշրջանառություն ԿՈՐՊ 8» ծրագրի ֆունկցիոնալ հնարավորությունները
Պահպանում և հասանելիության իրավունքներ
«1С: Փաստաթղթաշրջանառություն ԿՈՐՊ 8» կոնֆիգուրացիայում ներքին փաստաթղթերը և ֆայլերը պահվում են պանակների կառուցվածքի տեսքով՝ հաշվի առնելով հասանելիության իրավունքները:
Պանակների կառուցվածքը կարող է ձևավորվել ըստ փաստաթղթերի տեսակների՝ հաշվի առնելով կազմակերպության կազմակերպական կառուցվածքը: Ամեն պանակի համար սահմանվում են որոշակի թույլատրելի գործողություններ՝ ընթերցում, ավելացում, խմբագրում կամ հեռացում, որոնք կարող են կատարել օգտագործողները կամ դրանց խմբերը:
Բացի այդ, «1С: Փաստաթղթաշրջանառություն ԿՈՐՊ 8» կոնֆիգուրացիայի բոլոր տվյալները սահմանափակվում են հասանելության իրավունքներով՝ կախված փաստաթղթերի տեսակից, հասանելիության աստիճանից, թղթակիցների կամ ֆիզիկական անձանց խմբերից, կազմակերպություններից և գործունեության հարցերից:
Ֆայլերը կարող են պահվել թե տեղեկատվական բազայում, և թե սկավառակների վրա:
Մտից և ելից փաստաթղթերի գրանցում
«1С: Փաստաթղթաշրջանառություն ԿՈՐՊ 8»-ը թույլ է տալիս վարել մտից և ելից փաստաթղթերի հաշվառում և գրանցում: Ընդ որում, կատարվում է գրանցման համարների ավտոմատ գեներացում բարդ կանոններով:Փաստաթղթի գրանցումը ուղեկցվում է հետևյալ գործընթացներով.
- Ստացված փաստաթղթերի հաշվառում, շտրիխկոդերի և գրանցման դրոշմակնիքների տպում
- Փաստաթղթերի դիտարկման և հետագա վերահսկման գործընթացների ավտոմատացում
- Կատարողների տեղեկացում
- Փաստաթղթերի կատարման սահմանված ժամկետների ապահովում
- Գործերի ձևավորում, փակված գործերի հանձնում արխիվային պահպանման կամ ոչնչացման
- Հաշվետվությունների ձևավորում փաստաթղթերի մուտքի, կատարման և ժամկետանց փաստաթղթերի վերաբերյալ:
Պայմանագրերի հաշվառում
«1С: Փաստաթղթաշրջանառություն ԿՈՐՊ 8»-ում ավտոմատացված է պայմանագրային փաստաթղթերի կյանքի ամբողջ շրջափուլը- Պայմանագրի նախագծի պատրաստում
- Պայմանագրի նախագծի արտաքին և ներքին համաձայնեցում
- Պայմանագրի հետ կապված բոլոր փաստաթղթերի՝ ակտերի, լրացուցիչ համաձայնագրերի հաշվառում
- Պայմանագրերի գործողության ժամկետների հաշվառում և վերահսկում
- Պայմանագրերի ժամկետների ավտոմատ երկարաձգում՝ ըստ պայմանագրի պայմանների
- Պայմանագրերի գումարների բազմարժութային հաշվառում
- Պայմանագրի ֆինանսական պարտավորությունների հաշվառում և վերահսկում
- Ուղեկցող փաստաթղթերի, օրինակ, հաշիվ-ապրանքագրերի, առկայության վերահսկում
- Պայմանագրի հանձնված օրինակների վերադարջի վերահսկում
- Պայմանագրի լուծարում