Գլխավոր Մեր Մասին Պրոդուկտներ Ծառայություններ Ներդրված լուծումներ Կապ Մուտք Գրանցում

ԲԻԶՆԵՍԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՄԱՆ ԿՈՄՊԼԵՔՍ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Լինկ ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին և հանդիսանում է բիզնեսի հաշվառման և կառավարման ավտոմատացման համալիր լուծումների ոլորտում առաջատարը :

Մեր 27-ամյա աշխատանքի ընթացքում մշակել ենք 100-ից ավելի ոլորտային լուծումներ տարբեր պրոֆիլի ձեռնարկությունների համար, որոնք ներդրված են Հայաստանի 2200-ից ավելի կազմակերպություններում :





27 ՏԱՐԻ
ՇՈՒԿԱՅՈՒՄ
1c_logo
1c_logo
1c_logo

1С-ERP: Ձեռնարկության կառավարում 8

Ծրագրի մասին

1С-ERP: Ձեռնարկությանկառավարում 8– խոշոր բիզնեսի կառավարում: Այն առաջարկում է լուծումներ բազմապրոֆիլային ձեռնարկությունների կառավարման համալիր տեղեկատվական համակարգերի կառուցման համար:
«1С» ընկերությունը թողարկել է բիզնեսի կառավարման հզոր և արդյունավետ գործիք՝ 1С: Ձեռնարկության կառավարում ERP 2.1, որը դարձել է հանրահայտ օտարերկրյա ծրագրերի արժանի մրցակից:

1С: Ձեռնարկության կառավարում ERP 2.1-ը ստեղծված է «1С:Ձեռնարկություն 8.3» հենքի վրա և հանդիսանում է 1С:Արտադրական ձեռնարկության կառավարում 1.3 ծրագրի էապես կատարելագործված տարբերակը:

ERP (Enterprise Resource Planning) համակարգի նպատակն է ձեռնարկության գործունեության բոլոր ոլորտների մեկտեղումը տվյալների և գործընթացների միասնական տեղեկատվական մոդելի մեջ, ինչը հնարավորություն է տալիս մշտապես օպտիմալացնել ստորաբաժանումների և ամբողջ ձեռնարկության ռեսուրսները:

1С:ERP Ձեռնարկության կառավարում 2.1 ծրագիրը նախատեսված է ինչպես արտադրական, այնպես էլ այլ ոլորտների խոշոր ձեռնարկությունների համար:

Ավելի մանրամասն

1С:ERP Ձեռնարկության կառավարում 2.1 ծրագրի արժեքավոր առանձնահատկությունն այն է, որ ծրագրում հնարավոր է «միացնել-անջատել» առանձին տարրեր, ինչն իր հերթին թույլ է տալիս «միացնել-անջատել» ծրագրի տարբեր ֆունկցիոնալ հատվածներ՝ առանց վերածրագրավորելու: Վերջինս էապես բարձրացրել է ծրագրի ճկունությունը և թույլ է տվել խուսափել խրթին և անհասկանալի «արտաքին տեսքից»:

Միացման-անջատման օրինակներ.

  • մի քանի կազմակերպության հաշվառում,
  • հաշվառման վարում ըստ ստորաբաժանումների,
  • առանձնացված ստորաբաժանումների հաշվառում առանձին հաշվեկշիռներով,
  • մի քանի արժույթ,
  • վերամշակման ընդունված նյութերի հաշվառում:

Ծրագրի ներդրման շնորհիվ կարելի է հասնել հետևյալ արդյունքների:

Պաշարներ և արտադրություն

  • Նյութական պաշարների ծավալի նվազեցում 21%
  • Նյութական ռեսուրսների համար ծախսերի կրճատում 9%
  • Արտադրական ծախսումների նվազում 7%
  • Գործառնական և վարչական ծախսերի կրճատում 15%
  • Արտադրանքի ինքնարժեքի նվազեցում 8%
  • Թողարկվող արտադրանքի ավելացում 28%

Շրջանառու միջոցներ

  • Պահեստի պաշարների շրանառելիություն 18%

Արդյունավետություն և օպերատիվություն

  • Պատվերների կատարման ժամկետի կրճատում 33%
  • Շահութի աճ 11%

Աշխատանքային ծախսեր և հաշվետվություններ

  • Աշխատանքային ծախսերի կրճատում 30%
  • Կառավարչական հաշվետվությունների ստացման արագացում 3,8 անգամ
  • Ռեգլամենտային հաշվետվությունների պատրաստման արագացում 2,8 անգամ

1С:ERP Ձեռնարկության կառավարում 2.1 ֆունկցիոնալ հնարավորությունները

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Регламентированный учет РСБУ МСФО
Հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարում
Վաճառքների կառավարում
Գնումների կառավարում
Անձնակազմի կառավարում և աշխատավարձի հաշվարկ
Արտադրության կառավարում
Վերանորոգումների կազմակերպում
Պահեստի և պաշարների կառավարում
Ծախսերի և ինքնարժեքի հաշվարկ կառավարում

Մենք միշտ ուրախ ենք օգնել

Զանգահարեք մեզ, և մենք ուրախ կլինենք ընտրել լուծում, որը կպատասխանի Ձեր առաջ դրված խնդիրներին: