Գլխավոր Մեր Մասին Պրոդուկտներ Ծառայություններ Ներդրված լուծումներ Կապ մուտք գրանցում

ԼԻՆԿ - ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՈՒՄ

«ԼԻՆԿ» ընկերությունը աշխատում է հաշվառման ավտոմատացման շուկայում սկսած 1997 թվականից և հանդիսանում է ձեռնարկության հաշվառման և կառավարման կազմակերպման համալիր լուծումների ոլորտում առաջատարը:

Հաշվապահական և կառավարչական ծրագրերի շուկայում 27 տարվա աշխատանքի ընթացքում ընկերությունը մշակել է 100-ից ավելի ոլորտային լուծումներ տարբեր պրոֆիլի ձեռնարկությունների և կազմակերպությունների համար: ԼԻՆԿ ապրանքները ներդրված են Հայաստանի 1000-ից ավելի կազմակերպություններում:



 Մենք  հանդիսանում ենք «Կասպերսկու Լաբորատորիայի » պաշտոնական գործընկեր


27 ՏԱՐԻ
ՇՈՒԿԱՅՈՒՄ
1c_logo

Ձեռնարկության կառավարում

Ծրագրի մասին

1С-КА: ԼԻՆԿ - Ձեռնարկության կոմպլեքս ավտոմատացում 8 (ERP-Հայաստանյան շուկայի համար) ծրագիրը թույլ է տալիս ավտոմատացնել արտադրական ձեռնարկության բոլոր ստորաբաժանումների հաշվառումը գործող ստանդարտներին համապատասխան: Առավել արդյունավետ է 1С-КА: ԼԻՆԿ -ն հոլդինգներում և ցանցային կառույցներում: 
Արտադրական ձեռնարկությունում միասնական տեղեկատվական միջավայրի ստեղծումը թույլ է տալիս ընդգրկել բոլոր ստորաբաժանումների, դուստր ձեռնարկությունների և մասնաճյուղերի բիզնես-գործընթացները: Դա տալիս է վերլուծության, պլանավորման և ռեսուրսների կառավարման և մրցունակության բարձրացման լայն հնարավորություններ: 

1С-ԼԻՆԿ: ԱՁԿ –ի ներդրումը թույլ է տալիս ավտոմատացնել հետևյալ ստորաբաժանումների և ծառայությունների հաշվառումը. 

  • Տնօրինություն (գլխավոր տնօրեն, ֆինանսական տնօրեն, կոմերցիոն տնօրեն, արտադրության գծով տնօրեն, գլխավոր ինժեներ, կադրերի գծով տնօրեն, ՏՏ գծով տնօրեն, զարգացման գծով տնօրեն)
  • Պլանավորման բաժին

  • Արտադրամասեր

  • Արտադրադիսպետչերական բաժին

  • Գլխավոր կոնստրուկտորի բաժին

  • Գլխավոր տեխնոլոգի բաժի

  • Գլխավոր մեխանիկի բաժին

  • Սպառման բաժին

  • Նյութատեխնիկական ապահովման բաժին

  • Մարկետինգի բաժին

  • Նյութերի և պատրաստի արտադրանքի բաժիններ

  • Հաշվապահություն

  • Կադրերի բաժին

  • Աշխատանքի և զբաղվածության բաժին

  • ՏՏ ծառայություն

  • Վարչատնտեսական բաժին

  • Կապիտալ շինարարության բաժին

  • Տեղեկատվական վերլուծական բաժին

  • Ռազմավարական զարգացման բաժին:


1С-ԼԻՆԿ: ԱՁԿ-ն պայմանականորեն բաժանվում է դրամական միջոցների կառավարման, անձնակազմի կառավարման, հաշվապահական հաշվառման և այլ առանձին ենթահամակարգերի: Այս բաժանումը, լինելով պայմանական, պարզապես օգնում է ավելի հեշտ յուրացնել ծրագիրը:

1С-ԼԻՆԿ: ԱՁԿ-ն թույլ է տալիս որակապես բարելավել և օպտիմալացնել արտադրանքի արտադրությունը, այն է.

  • նվազեցնել սարքավորումների և բարձրակարգ մասնագետների պարապուրդի ժամանակը,
  • կրճատել պատվերների կատարման ժամկետները,

  • խուսափել վաճառքների պլանների խախտումից,

  • օպտիմալացնել նյութերի շարժը և պահեստի մնացորդները,

  • արտադրության գործընթացը դարձնել թափանցիկ և կառավարելի,

  • նվազեցնել արտադրական ծախսերը,

  • բարձրացնել արտադրանքի որակը:


1С-ԼԻՆԿ: ԱՁԿ-ն մեծացնում է կապիտալի շրջանառելիությունը, թույլ է տալիս ավելի արդյունավետ օգտագործել ներդրումները, վերահսկել ծախսերը և բիզնեսը դարձնել ավելի կառավարելի և մրցունակ:

Մենք միշտ ուրախ ենք օգնել

Զանգահարեք մեզ, և մենք ուրախ կլինենք ընտրել լուծում, որը կպատասխանի Ձեր առաջ դրված խնդիրներին: