1C- ԼԻՆԿ: Հաշվապահություն ՍՏԱՆԴԱՐՏ
Հաշվապահական ծրագիր փոքր և միջին ձեռնարկությունների համար
Ծրագրի մասին
«1C-ԼԻՆԿ: Հաշվապահություն և Աշխատավարձ 8» համակարգը նախատեսված է առևտրի և ծառայությունների ոլորտի փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների համար:
Ծրագրի հիմքում ընկած է «1C:Предприятие 8.3» համակարգը, որը տեղայնացվել է համաձայն ՀՀ գործող օրենսդրության՝ ապահովելով ֆինանսական և հարկային հաշվառման ավտոմատացում:
Բացի հաշվապահական մոդուլից համակարգի մեջ ներկառուցված է Աշխատավարձ և կադրեր մոդուլը, որն ապահովում է անձնակազմի հետ հաշվարկների վարումը նույն բազայում:
Ծրագիրն ապահովում է
- Բանկային և դրամարկղային օպերացիաների հաշվառում
- Անալիտիկ հաշվառում ըստ արժույթների, բանկային հաշիվների, դրամական հոսքերի հոդվածների:
- Արժութային մնացորդների վերագնահատում, արժույթների փոխարժեքների ավտոմատ ներբեռնում ՀՀ ԿԲ կայքից:
- Վճարման հանձնարարագրերի ձևավորում և արտահանում XML ֆորմատով՝ Հաճաշորդ-բանկ համակարգ ներբեռնելու համար:
- Դրամական հոսքերի հաշվետվության ձևավորում:
- Ապրանքանյութական արժեքների հաշվառում
- Վերլուծական հաշվառում ըստ անվանացանկի և պահման վայրերի:
- Ինքնարժեքի հաշվառում ԱՄԱԵ կամ միջին կշռված եղանակով (եղանակի ընտրությունը կատարում է ինքը հաշվապահը):
- Պահեստ
- Վերլուծական հաշվառում ըստ պահման վայրերի՝ միասնական ինքնարժեքի հաշվառման հնարավորությամբ:
- Քանակական կամ քանակագումարային հաշվառում՝ հաշվապահի հայեցողությամբ:
-
Առևտրային օպերացիաների հաշվառում՝ ապրանքների և ծառայությունների ձեռքբերում և իրացում
- ԱՆԱ ձեռքբերում, ներմուծում, իրացում:
- Մանրածախում ապառիկ և վճարային քարտերով վճարման հնարավորություն:
- Մի քանի տիպի գների կիրառում (մեծածախ, մանրամեծածախ, մանրածախ, գնման):
- ԱՆԱ ձեռքբերում, ներմուծում, իրացում:
- Կոմիսիոն վաճառք
- Ավտոմատացված հաշվառում թե կոմիսիոների, և թե կոմիտենտի համար: Միջնորդավճարի հաշվարկ, հաշվետվության ձևավորում՝ կոմիսիոն միջնորդավճարի հաշվառմամբ և ձևակերպմամբ:
- Տարայի հաշվառում:
- Գործընկերների հետ հաշվարկներ
- Հաշվառում ըստ պայմանագրերի, օպերացիաների տեսակների՝ հաշվարկային փաստաթղթերի ճշգրտությամբ:
- Պարտավորության և կանխավճարի մարման եղանակի ընտրություն:
- Հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ
- ՀՄ-ների ձեռքբերում, հաշվառման ընդունում, մաշվածության հաշվարկ, կապիտալացում, արդիականացում, գույքագրում, դուրսգրում:
- ՀՄ-ների հարկային հաշվառում ըստ ՀՀ գործող օրենսդրության:
- Ստանդարտ հաշվապահական հաշվետվություններ
- Ծրագրում նախատեսված են մեծ թվով ստանդարտ հաշվետվություններ՝ հաշիվների և անալիտիկաների կտրվածքով մնացորդներ և շրջանառություններ ստանալու համար: Հաշվետվության տվյալները կարելի է բացել մինչև սկզբնական փաստաթուղթ:
- Այլ հնարավորություններ
- Օգտագործողի աշխատանքի վերահսկում:
- Տեղեկատուների և դասիչների (օրինակ, ՀՀ բանկերի դասիչ) ներբեռնում և այլն:
Աշխատավարձ և կադրեր
Աշխատավարձի մասով
- Տարիֆային դրույքով աշխատավարձ
- Գործավարձային աշխատավարձ
- Ժամավճարով կամ օրավարձով աշխատավարձ
- Քաղ-իրավական պայմանագրով աշխատավարձ
- Աշխատավարձի հետհաշվարկ մաքուրից
- Պարգևավճարներ և հավելավճարներ
- Բյուլետեն և այլ նպաստներ
- Արձակուրդային
- Արձակման նպաստ
- Չօգտագործված արձակուրդի փոխհատուցում
- Նյութական օգնություն և այլ միանգամյա վճարներ
Կադրային հաշվառման մասով
- Արտադրական օրացույց
- Աշխատանքային գրաֆիկներ
- Կադրերի հաշվառում և տեղաշարժ
- Չվճարվող բացակայություններ (աշխատողի հաշվին արձակուրդ, պարապուրդ,անհարգելի բացակայություն)
Հաշվետվություններ
Ծրագիրը ձևավորում է էլեկտրոնային եղանակով ներկայացվելիք հարկային հաշվետվություններ, ինչպես նաև ներքին օգտագործման կառավարչական հաշվետվություններ:
Ծրագրի արագ յուրացման միջոցներ
Մեկնարկի օգնական
Նախատեսված է աշխատանքը սկսելու համար անհրաժեշտ տեղեկությունները դյուրին մուտքագրելու համար:
Ֆունկցիաների վահանակ
Օգնում է սկսնակ օգտագործողին կողմնորոշվելու ծրագրի հետ աշխատելիս:
Հաշվապահի մոնիտոր
Տալիս է օպերատիվ տեղեկատվություն բանկային հաշիվների, դրամարկղի մնացորդների, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ և այլ օգտագկար տվյալներ:
Ներկառուցված նկարագրություններ
Բացվում են ծրագրային ամեն օբյեկտի պատուհանից:
Օգտագործողի ձեռնարկ
ссылка на файл руководства.
Մենք միշտ ուրախ ենք օգնել
Զանգահարեք մեզ, և մենք ուրախ կլինենք ընտրել լուծում, որը կպատասխանի Ձեր առաջ դրված խնդիրներին: