Գլխավոր Մեր Մասին Պրոդուկտներ Ծառայություններ Ներդրված լուծումներ Կապ մուտք գրանցում

ԼԻՆԿ - ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՈՒՄ

«ԼԻՆԿ» ընկերությունը աշխատում է հաշվառման ավտոմատացման շուկայում սկսած 1997 թվականից և հանդիսանում է ձեռնարկության հաշվառման և կառավարման կազմակերպման համալիր լուծումների ոլորտում առաջատարը:

Հաշվապահական և կառավարչական ծրագրերի շուկայում 27 տարվա աշխատանքի ընթացքում ընկերությունը մշակել է 100-ից ավելի ոլորտային լուծումներ տարբեր պրոֆիլի ձեռնարկությունների և կազմակերպությունների համար: ԼԻՆԿ ապրանքները ներդրված են Հայաստանի 1000-ից ավելի կազմակերպություններում:



 Մենք  հանդիսանում ենք «Կասպերսկու Լաբորատորիայի » պաշտոնական գործընկեր


27 ՏԱՐԻ
ՇՈՒԿԱՅՈՒՄ
1c_logo

1C-ԼԻՆԿ: Աշխատավարձ և անձնակազմի կառավարում

Ծրագիրը նախատեսված է կամայական կազմակերպության կադրային գործը և աշխատավարձի հաշվարկները ավտոմատացնելու համար:

Ծրագրի մասին

«1C-ԼԻՆԿ: Աշխատավարձ և անձնակազմի կառավարում» ծրագիրն ապահովում է հետևյալ գործառույթների ավտոմատացում. 

  • - անձնակազմի պահանջի պլանավորում,

  • - կադրերի համալրում,

  • - աշխատողների ատեստավորում և իրավասությունների կառավարում,

  • - կադրային հաշվառում և կադրային իրավիճակի վերլուծություն,

  • - կադրային գործավարություն,

  • - աշխատավարձի և այլ գումարների  հաշվարկ և վճարում,

  • - տեղեկագրերի և այլ փաստաթղթերի ձևավորում,

  • - հաշվետվությունների ձևավորում:

Ծրագրի օգտագործողները 

Ծրագիրը նախատեսված է խոշոր ընկերությունների և հոլդինգային կառուցվածքով ձեռնարկությունների համար, որոնց կազմի մեջ մտնում են մի քանի կազմակերպություններ:

Աշխատավարձի ձևակերպում փաստաթղթերի միջոցով


  • Տարիֆային դրույքով աշխատավարձ
  • Գործավարձային աշխատավարձ

  • Ժամավճարով կամ օրավարձով աշխատավարձ

  • Քաղ-իրավական պայմանագրով աշխատավարձ

  • Աշխատավարձի հետհաշվարկ մաքուրից




  • Պարգևավճարներ

  • Վնասակար պայմանների, գիշերային ժամերի աշխատանքի և այլ լրավճարներ և հավելավճարներ

  • Տոնական և հանգստյան օրերի վարձատրություն

  • Բյուլետեն և այլ նպաստներ

  • Արտաժամյա աշխատանքի վարձատրություն

  • Արձակուրդային

  • Վճարվող պարապուրդ

  • Արձակման նպաստ

  • Չօգտագործված արձակուրդի փոխհատուցում

  • Նյութական օգնություն և այլ միանգամյա վճարներ


Կադրային հաշվառում


  • Հաստիքացուցակ

  • Աշխատանքի ընդունում

  • Կադրային տեղափոխություններ

  • Աշխատաժամանակի հաշվառման տաբել

  • Բացակայություններ աշխատանքից

  • Պարգևավճարներ

  • Չվճարվող բացակայություններ (աշխատողի հաշվին արձակուրդ, պարապուրդ,անհարգելի բացակայություն)

  • Գործուղումներ

  • Աշխատանքային գրաֆիկներ

  • Ազատում


Հաշվետվություններ

Ծրագիրը ձևավորում է հաշվետվություններ՝ TaxService էլեկտրոնային համակարգ ներբեռնելու համար, ինչպես նաև ներքին օգտագործման կառավարչական հաշվետվություններ:  

Հաշվետվությւոնները կարող են կարգավորվել օգտագործողի հայեցողությամբ: Դրանք ունեն տպագրական ձևեր և տվյալների ընտրանքի չափաշները սահմանելու պատուհաններ:

Տվյալների փոխանակում

Նախատեսված է հաշվապահական ծրագրի հետ տվյալների փոխանակման մեխանիզմ, որի միջոցով կատարվում է աշխատավարձի մասով հաշվապահական տյալների արտահանում և ներբեռնում հաշվապահական համակարգի մեջ:     


Մենք միշտ ուրախ ենք օգնել

Զանգահարեք մեզ, և մենք ուրախ կլինենք ընտրել լուծում, որը կպատասխանի Ձեր առաջ դրված խնդիրներին: