Գլխավոր Մեր Մասին Պրոդուկտներ Ծառայություններ Ներդրված լուծումներ Կապ մուտք գրանցում

ԼԻՆԿ - ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՈՒՄ

«ԼԻՆԿ» ընկերությունը աշխատում է հաշվառման ավտոմատացման շուկայում սկսած 1997 թվականից և հանդիսանում է ձեռնարկության հաշվառման և կառավարման կազմակերպման համալիր լուծումների ոլորտում առաջատարը:

Հաշվապահական և կառավարչական ծրագրերի շուկայում 27 տարվա աշխատանքի ընթացքում ընկերությունը մշակել է 100-ից ավելի ոլորտային լուծումներ տարբեր պրոֆիլի ձեռնարկությունների և կազմակերպությունների համար: ԼԻՆԿ ապրանքները ներդրված են Հայաստանի 1000-ից ավելի կազմակերպություններում:



 Մենք  հանդիսանում ենք «Կասպերսկու Լաբորատորիայի » պաշտոնական գործընկեր


27 ՏԱՐԻ
ՇՈՒԿԱՅՈՒՄ
1c_logo

1С -ԼԻՆԿ: Առևտրի կառավարում

Օպերատիվ և կառավարչական հաշվառման ավտոմատացում

Ծրագրի մասին

«1С-ԼԻՆԿ: Առևտրի կառավարում 8» ծրագիրը թույլ է տալիս համալիր կերպով ավտոմատացնել առևտրային օպերացիաների օպերատիվ և կառավարչական հաշվառման խնդիրները,  վերլուծության և պլանավորման գործընթացները: Ծրագրի մեջ ներկառուցված է 2 լրացուցիչ մոդուլ. Ավտոսերվիսի աշխատանքի ավտոմատացում, որը նախատեսված է ավտոտեխսպասարկման կայանների աշխատանքի ավտոմատացման համար, և Տպիչների քարթրիջների փոխարինում մոդուլը:

Ծրագիրն ապահովում է.

  • Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում

    • Հաճախորդների կոնտակտային տվյալների պահպանում և թարմացում:
    • Հաճախորդների հետ կոնտակտների և իրադարձությունների գրանցում և օգտագործողների ավտոմատ իրազեկում հաճախորդների հետ նախատեսված կոնտակտների մասին:
    • Հաճախորդների և վաճառողների հետ կոնտակտների ավտոմատացում՝ ներկառուցված փոստային հաճախորդի միջոցով:
    • Հաճախորդների հետ հարաբերությունների վերլուծություն, հաճախորդների բաժանում ըստ կատեգորիաների (գործընկերների АВС և XYZ վերլուծություն):
  • Վաճառքների կառավարում

    • Ապրանքների վաճառք նախնական ամրագրմամբ կամ առանց դրա:
    • Ապրանքների վաճառք օրդերային սխեմայով:
    • Ապրանքների վաճառք մատակարարին տրված նախնական պատվերով ՝ ըստ գնորդի պատվերի:
    • Գնորդների պատվերների վերլուծություն:
    • Վաճառքների պլանավորում ըստ ապրանքատեսակների կամ ըստ ապրանքախմբերի:
    • Մանրածախ վաճառք առևտրային սարքավորումների օգտագործմամբ:
    • Կոմիսիոն վաճառք, կոմիսիոն միջնորդավճարի հաշվարկ: 
  • Գնումների կառավարում
    • Գնումների պլանավորում:
    • Պահանջարկի ձևավորում և գնումների օրացուցային պլանի կազմում:
    • Գնորդներից ստացված պատվերների հիման վրա մատակարարներին տրվող պատվերների ձևավորում:
    • Պատվերների վճարման և կատարման վերահսկում:
    • Մատակարարներին տրվող պատվերների ճշտում և փակում:
    • Մատակարարների գների մոնիտորինգ:
  • Գնային քաղաքականության վերլուծություն և կառավարում
    • Տարբեր տեսակի զեղչեր՝ ձեռքով մուտքագրվող, ավտոմատ, դիսկոնտային քարտերով:
    • Զեղչեր ըստ գնային ապրանքախմբերի:
    • Զեղչի ժամկետի և գործողության ժամանակի սահմանում (շաբաթվա օրեր, գիշերային ժամեր և այլն):
    • Զեղչերի տրամադրման պայմանների ճկուն ընտրանք. ըստ վաճառքի գումարի, ըստ կոնկրետ ապրանքի տեսակի, ըստ վճարման ձևի:
    • Զեղչերի բաժանում ըստ մեծածախ և մանրածախ վաճառքների. Մեծածախ զեղչերը տրամադրվում են գործընկեր-գնորդներին, իսկ մանրածախ զեղչերը գործում եմ ընտրված խանութներում կամ պահեստներում:
    • Զեղչի չեղարկումը մինչև գործողության ժամկետի ավարտը կատարվում է հատուկ փաստաթղթով:
  • Պահեստի պաշարների կառավարում
    • Պահեստի ապրանքների օպերատիվ հաշվառում, ապրանքային պաշարների լիակատար վերահսկում մեծածախ և մանրածախ վաճառակետերում: 
    • Ապրանքների հաշվառում բազմաթիվ պահեստներում:
    • Ապրանքների հաշվառում տարբեր չափման միավորներով (փաթեթավորումներով):
    • Վերադարձվող տարայի հաշվառում:
    • Պահեստի ապրանքների գույքագրում:

    • Ապրանքների ձեռքբերում, տեղափոխում, իրացում և վերադարձ օրդերային սխոմայով:

    • Վերադիր ծախսերի հաշվառում՝ ապրանքի արժեքին գումարելու հնարավորությամբ:

    • Ծախսերի բաշխում ըստ ծախսային հոդվածների և ապրանքախմբերի:

  • Դրամական միջոցների կառավարում
    • Բոլոր դրամարկղային և բանկային օպերացիաների գրանցում և անհրաժեշտ փաստաթղթերի ձևավորում:
    • Ստացվելիք և կատարվելիք վճարումների պլանավորում:

    • Վճարումների օրացույցի կազմում պլանավորված վճարումների հիման վրա:

    • Վճարումների բաժանում ըստ տարբեր պայմանագրերի, գործարքների, նախկինում պլանավորված ծախսերի գծով վճարումների և հայտերի:

  • Տվյալների վերլուծություն
    • Հաշվետվությունները խմբավորված են ըստ նշանակման. Վաճառքներ, Գնումներ, Պաշարներ (պահեստ), Դրամական միջոցներ և այլն:
    • Կարելի է ստանալ տեղեկատվություն պահեստի պաշարների, պատվերների, վաճառքների, փոխհաշվարկների մասին կամայական անալիտիկ կտրվածքներով և մանրամասնությամբ: Օրինակ, կարելի ստանալ վաճառքներ ըստ այս կամ այն խմբի ապրանքների կամ հետևել վաճառքների դինամիկային ընտրված ժամանակահատվածում ըստ օրերի:

  • Ունիվերսալ մեխանիզմներ
    • Սահմանված ամսաթվից հետ տվյալների փոփոխման սահմանափակում:

    • Ծրագրի աշխատանքի ավարտի հաստատման պահանջ:

    • Տեղեկատուների կրկնվող տարրերի որոնում և փոխարինում:

    • Փաստաթղթերի ենթակայության կառուցվածքի դիտում

Ավտոսերվիսի աշխատանքի ավտոմատացում

Մոդուլի կիրառման ոլորտները, 1С-ի համար լրացումներ կամ մշակումներ



  • Ավտոտեխսպասարկման կենտրոններ
  • Ավտոմեքենաների տեխսպասարկման կայաններ
  • Ավտոդողերի մոնտաժման արհեստանոցներ
  • Ավտոլվացման համալիրներ       

  • Ավտոմեքենաների արագ վերանորոգման կետեր

  • Ավտոյուղերի փոխարինման կետեր

Տպիչների քարթրիջների փոխարինում



  • 1С-ում տպիչների քարթրիջների փոխարինման հաշվառում
  • 1С-ում ներկանյութի և ծախսվող նյութերի հաշվառում ըստ յուրաքանչյուր լիցքավորման
  • Միաժամանակ մի քանի քարթրիջների ընդունում նորոգման
  • Քարթրիջների հաշվառում ըստ սերիական համարների





  • Լիցքավորողների աշխատավարձի հաշվառում

  • Քարթրիջների վերականգնման ծառայությունների հաշվառում

  • Պատվերի վիճակի վերահսկում       

  • Քարթրիջների հանձնման և ընդունման ձևակերպում


ԼԻՆԿ-ի լրացումներ և մշակումներ

  • Ավելացվել են հայերեն լեզվով բորոր անհրաժեշտ տպագրական ձևերը:
  • Մշակվել է գումարները բառերով հայերեն արտացոլելու մեխանիզմ:
  • Մշակվել են աղյուսակային մասերի լրացման, առևտրային սարքավորումների սպասարկման լրացուցիչ գործիքներ:
  • Լրամշակվել է գանձապահի աշխատատեղը:
  • Մշակվել է իրացման և տեղափոխման փաստաթղթերը e-invoicing հարկային համակարգ արտահանելու մեխանիզմ:

Մենք միշտ ուրախ ենք օգնել

Զանգահարեք մեզ, և մենք ուրախ կլինենք ընտրել լուծում, որը կպատասխանի Ձեր առաջ դրված խնդիրներին: