Գլխավոր Մեր Մասին Պրոդուկտներ Ծառայություններ Ներդրված լուծումներ Կապ Մուտք Գրանցում

ԲԻԶՆԵՍԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՄԱՆ ԿՈՄՊԼԵՔՍ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Լինկ ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին և հանդիսանում է բիզնեսի հաշվառման և կառավարման ավտոմատացման համալիր լուծումների ոլորտում առաջատարը :

Մեր 27-ամյա աշխատանքի ընթացքում մշակել ենք 100-ից ավելի ոլորտային լուծումներ տարբեր պրոֆիլի ձեռնարկությունների համար, որոնք ներդրված են Հայաստանի 2200-ից ավելի կազմակերպություններում :





27 ՏԱՐԻ
ՇՈՒԿԱՅՈՒՄ
1c_logo
1c_logo
1c_logo

1С: Փաստաթղթերի շրջանառություն ՊՐՈՖ

«1С: Փաստաթղթաշրջանառություն Պրոֆ 8» ծրագիրը մշակվել է «1С:Ձեռնարկություն 8.3» («1С:Предприятие 8.3») նոր տեխնոլոգիական պլատֆորմի վրա և հանդիսանում է "1С:Արխիվ 3" ("1С:Архив 3") ծրագրի ժառանգորդը, որը ավելի քան 10 տարի է, ինչ կիրառվում է հարյուրավոր կազմակերպություններում փաստաթղթաշրջանառության ավտոմատացման նպատակով:

Ծրագրի մասին

«1С: Փաստաթղթաշրջանառություն ՊՐՈՖ»-ը չունի ոլորտային  առանձնահատկություններ և կարող է արդյունավետ կերպով օգտագործվել թե բյուջետային, և թե առևտրային ոլորտներում՝ լինի դա բաշխված հոլդինգային կառուցվածք կամ ոչ մեծ ձեռնարկություն: Լինելով ունիվերսալ, ծրագիրը հեշտությամբ կարող է հարմարեցվել կոնկրետ կազմակերպության կարիքներին: 

«1С: Փաստաթղթաշրջանառություն ՊՐՈՖ»-ը թույլ է տալիս. 

  • Կարգավորել աշխատողների աշխատանքը փաստաթղթերի հետ, բացառել տարբերակների կորուստը կամ փաստաթղթի հատվածների կորուստը միաժամանակյա աշխատանքի դեպքում:
  • Կրճատել անհրաժեշտ տեղեկատվության որոնման ժամանակը և փաստաթղթերի մշակման գումարային ժամանակը:

  • Բարձրացնել պատրաստի նյութի (նախագիծ, փաստաթղթեր և այլն) որակը՝ բազմաթիվ վիճելի հարցերի լուծման և օգտագործողների աշխատանքի կանոնավորման շնորհիվ:

«1С: Փաստաթղթաշրջանառություն ՊՐՈՖ» -ը համալիր կերպով լուծում է փաստաթղթերի հաշվառման ավտոմատացման, աշխատողների փոխգործակցության, կատարողական կարգապահության վերահսկման և վերլուծության խնդիրներ.

  • Փաստաթղթերի կենտրոնացված ապահով պահպանություն
  • Փաստաթղթերի օպերատիվ հասանելիություն՝ հաշվի առնելով օգտագործողների իրավասությունները
  • Մտից, ելից և ներքին փաստաթղթերի հաշվառում
  • Փաստաթղթերի դիտում և խմբագրում
  • Փաստաթղթերի տարբերակների վերահսկում
  • Աշխատանք ցանկացած տիպի փաստաթղթերի հետ՝ գրասենյակային, պատկերներ, տեքստեր, ձայնա - և տեսաֆայլեր, նախագծման համակարգի փաստաթղթեր, արխիվներ, հավելվածներ և այլն
  • Փաստաթղթերի լիատեքստ որոնում ըստ բովանդակության
  • Օգտագործողների կոլեկտիվ աշխատանք՝ փաստաթղթերի համաձայնեցման, հաստատման և կատարման վերահսկման հնարավորությամբ
  • Փաստաթղթերի մարշրուտավորում, որը առանձին կարգավորվում է ըստ յուրաքանչյուր տիպի փաստաթղթի
  • Փաստաթղթերի ավտոմատացված ներբեռնում էլեկտրոնային փոստից կամ սկաներից
  • Աշխատողների աշխատաժամանակի վերահսկում

Փաստաթղթերի հաշվառում

Հաշվառումը տարվում է ըստ փաստաթղթերի տեսակների՝ համաձայն ձեռնարկության փաստաթղթաշրջանառության կանոնակարգի: Մտից, ելից և ներքին փաստաթղթերի հաշվառման սկզբունքները լիովին համապատասխանում են գործող ստանդարտներին և նորմերին:

Մենք միշտ ուրախ ենք օգնել

Զանգահարեք մեզ, և մենք ուրախ կլինենք ընտրել լուծում, որը կպատասխանի Ձեր առաջ դրված խնդիրներին: