Գլխավոր Մեր Մասին Պրոդուկտներ Ծառայություններ Ներդրված լուծումներ Կապ Մուտք Գրանցում

ԲԻԶՆԵՍԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՄԱՆ ԿՈՄՊԼԵՔՍ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Լինկ ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին և հանդիսանում է բիզնեսի հաշվառման և կառավարման ավտոմատացման համալիր լուծումների ոլորտում առաջատարը :

Մեր 27-ամյա աշխատանքի ընթացքում մշակել ենք 100-ից ավելի ոլորտային լուծումներ տարբեր պրոֆիլի ձեռնարկությունների համար, որոնք ներդրված են Հայաստանի 2200-ից ավելի կազմակերպություններում :





27 ՏԱՐԻ
ՇՈՒԿԱՅՈՒՄ
1c_logo
1c_logo
1c_logo

Ագենտ Պլյուս - շարժական առևտուր

Ծրագիրն ավտոմատացնում է մեծածախ և առաքող ընկերությունների, արտադրող ձեռնարկությունների առևտրային ներկայացուցիչների և մերչենդայզերների գործունեության տարբեր տեսակների հաշվառումը

Ծրագրի մասին

Շարժական հավելված է, որն ավտոմատացնում է առևտրային ներկայացուցիչների և մերչենդայզերների աշխատանքը սմարթֆոնների և պլանշետների վրա (Android): Այն բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը, մեծացնում է վաճառքների ծավալը, ապահովում է առևտրի կետերի հաճախելիության վերահսկումը և թույլ է տալիս արդյունավետ կերպով օպտիմալացնել բիզնես գործընթացները: Մշակվել է «Агент Плюс 2.0» տեխնոլոգիական պլատֆորմի վրա և ինտեգրվում է տարբեր կորպորատիվ տեղեկատվական համակարգերի հետ:

Լուծում է FMCG ոլորտում աշխատող կազմակերպությունների համար:

Fast Moving Consumer Goods՝ առօրյա պահանջարկի ապրանքների մեծածախ վաճառք

Սուպերվայզերների և վաճառքի բաժինների ղեկավարների համար


  • Պատվերների ստացում առևտրային ներկայացուցիչներից 1 րոպեի ընթացքում
  • Աշխատողների գտնվելու վայրի և տեղաշարժերի վերահսկում

  • Հաշվետվությունների ձևավորում

Առևտրային ներկայացուցիչների և մերչենդայզերների համար


  • Ապրանքների մնացորդների, գների և հաճախորդների պարտքերի վերաբերյալ ակտուալ տվյալներ

  • Վաճառակետերին կատարված նախկին վաճառքների մասին տեղեկատվություն

  • Աշխատանքի մեջ թղթային փաստաթղթերի բացառում




  • Վաճառակետերի հաճախումների երթուղի

  • Պատվերի արագ ձևավորում

  • Ապրանքների հարմար ընտրանք


Տվյալների փոխանակման մոդուլների միջոցով «Ագենտ պլյուս: Շարժական առևտուր»-ն ինտեգրվում է հետևյալ համակարգերի հետ.

  • 1С: Առևտուր և պահեստ 7.7, խմբ. 9.2
  • 1С: Առևտրի կառավարում 8, խմբ. 10.3
  • 1С: Առևտրի կառավարում 8, խմբ. 11

Տվյալների փոխանակում

«Ագենտ Պլյուս: Շարժական առևտուր»-ում իրականացված է տվյալների երկկողմանի փոխանակում 3G, Wi-Fi, GPRS հաշվառման համակարգերի միջոցով, որոնք տեղակայված են գրասենյակում: Փոխանակումը իրականացվում է «Ագենտ Պլյուս: Տվյալների փոխանակման ծառայություն» (СОД) օգնությամբ կամ FTP-սերվերի միջոցով:

 «Ագենտ Պլյուս: Շարժական առևտուր»-ը աշխատում է շարժական սարքավորումների վրա (սմարթֆոններ, պլանշետային համակարգիչներ) Android օպերացիոն համակարգի կառավարմամբ՝ սկսած 4.0 մինչև 6.0 տարբերակները:


Մենք միշտ ուրախ ենք օգնել

Զանգահարեք մեզ, և մենք ուրախ կլինենք ընտրել լուծում, որը կպատասխանի Ձեր առաջ դրված խնդիրներին: