Գլխավոր Մեր Մասին Արտադրանք Ծառայություններ Ներդրված լուծումներ Կապ մուտք գրանցում


1C-ԼԻՆԿ: Փոքր ֆիրմայի կառավարում

«1C-ԼԻՆԿ: Փոքր ֆիրմայի կառավարում 8» պատրաստի լուծում է փոքր բիզնես ունեցող ձեռնարկության օպերատիվ կառավարումն ավտոմատացնելու համար:

Ծրագրի մասին

Ծրագրում կա այն ամենը, ինչն անհրաժեշտ է օպերատիվ հաշվառման, վերահսկման, վերլուծության և գործի պլանավորման համար: Ծրագիրը կարող եք հեշտությամբ հարմարեցնել ձեր կազմակերպությունում ընդունված կառավարման և հաշվառման առանձնահատկություններին համապատասխան: Դա տալիս «արագ մեկնարկի» հնարավորություն և հեշտացնում է ամենօրյա աշխատանքը:

Ծրագիրն օգնում է բարձրացնել ընկերության աշխատանքի արդյունավետությունը: Այն տալիս է կառավարման բազմազան գործիքներ սեփականատերերին և կառավարիչներին, իսկ աշխատակիցներին՝ հնարավորություն արդյունավետ կատարելու ամենօրյա աշխատանքը:

Ծրագիրը փոխարինում է տասնյակ աղյուսակներ, փաստաթղթեր և հաշվետվություններ ձեր սեղանին և համակարգչում, քանի որ բոլոր տվյալները պահվում են տվյալների միասնական բազայում:

Բոլոր տվյալները մեկ միասնական բազայում

Ծրագրում գրանցվում են թե արդեն կատարված, և թե պլանավորվող տնտեսական գործարքները և իրադարձությունները, օրինակ՝ հաճախորդների նկատմամբ պարտավորությունները, գնորդների պատվերները, պատվերների ընթացքը, աշխատակիցներին տրված հանձնարարությունները, սարքավորումների պլանավորվող բեռնվածությունը, աշխատանքների կատարման գրաֆիկները, վաճառքների պլանները և այլն:

Միասնական բազայում առկա են.

  • Հաճախորդները բազան,
  • Բանկային և դրամարկղային օպերացիաները, հաճախորդ-բանկը, վճարային օրացույցը,
  • Գործընկերների և աշխատողների հետ հաշվարկները,
  • Նյութերի, ապրանքների, արտադրանքի հաշվառումը,
  • Հաճախորդների պատվերները, պատվերների կատարումը,
  • Աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման հաշվառումը,
  • Արտադրական օպերացիաների հաշվառումը,
  • Առևտրային օպերացիաները, այդ թվում մանրածախ վաճառքները,
  • Անձնակազմի հաշվառումը, կառավարչական աշխատավարձի հաշվարկը,
  • Ծախսումների հաշվառումը և ինքնարժեքի հաշվարկը,
  • Գույքը, կապիտալը,
  • Եկամուտները, ծախսերը, շահույթը և վնասը,
  • Ֆինանսական պլանավորումը և այլն:

Ծրագրում նախատեսված է առևտրի, պահեստի և արտադրության հաշվառման, ինչպես նաև դրամական շարժի գրեթե բոլոր սկզբնական փաստաթղթերի ձևակերպում:

Հաշվետվությունների մեծ ցանկը հնարավորություն է տալիս սեփականատերերին, կառավարիչներին և աշխատողներին արագ ստանալ պահանջվող տեղեկատվությունը և կայացնել օպերատիվ որոշումներ:

Ծրագիրը նախատեսված չէ հաշվապահական և հարկային հաշվառում վարելու համար: Այդ նպատակով կարելի է օգտագործել 1C-ԼԻՆԿ: Հաշվապահություն 8 ծրագիրը, որի մեջ ավտոմատորեն կարելի է ներբեռնել տվյալները այս ծրագրից:.

Ծրագիրը կարելի է օգտագործել մի քանի ընկերությունների կամ անհատ ձեռնարկատերերի համար՝ ինչպես անկախ, այնպես էլ մեկ բիզնեսի շրջանակներում աշխատող: Բիզնեսի ծավալի և կառուցվածքի փոփոխության դեպքում ծրագիրը կարելի է վերակարգավորվել առանց մեծ ժամանակային և գումարային ծախսերի:.

Աշխատատեղերի հնարավոր թիվը՝ մեկից մինչև տասը:

Մենք միշտ ուրախ ենք օգնել

Զանգահարեք մեզ, և մենք ուրախ կլինենք ընտրել լուծում, որը կպատասխանի Ձեր առաջ դրված խնդիրներին: