Գլխավոր Մեր Մասին Պրոդուկտներ Ծառայություններ Ներդրված լուծումներ Կապ Կարիերա Լինկում Մուտք Գրանցում

ԲԻԶՆԵՍԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՄԱՆ ԿՈՄՊԼԵՔՍ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Լինկ ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին և հանդիսանում է բիզնեսի հաշվառման և կառավարման ավտոմատացման համալիր լուծումների ոլորտում առաջատարը :

Մեր 28-ամյա աշխատանքի ընթացքում մշակել ենք 100-ից ավելի ոլորտային լուծումներ տարբեր պրոֆիլի ձեռնարկությունների համար, որոնք ներդրված են Հայաստանի 2200-ից ավելի կազմակերպություններում :





28 ՏԱՐԻ
ՇՈՒԿԱՅՈՒՄ
1c_logo
1c_logo
1c_logo
1c_logo

Լինկի մասին

Լինկ ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին և բիզնեսի կառավարման ավտոտամացման ոլորտի առաջին ընկերություններից է Հայաստանում։

28-ամյա գործունեության մեջ մենք մշակել ենք ավելի քան 100 ոլորտային լուծումներ՝ տարբեր բիզնեսների կառավարման և հաշվառման խնդիրները լուծելու նպատակով։ Մեր պրոդուկտները տեղադրված են 2,200-ից ավելի ընկերություններում։ Մենք հանդիսանում ենք 1C ֆրանչայզի, Microsoft-ի, Kaspersky Lab-ի և Bitrix24-ի գործընկերը Հայաստանում։ Լինկը գործում է 2 քաղաքում (Երևան և Գյումրի) և սպասարկում է իրականացնում Հայաստանի ողջ տարածքում։

Մեր թիմը և կառուցվածքը

Լինկի հաջողության հենքը պրոֆեսիոնալների թիմն է։ Անընդհատ զարգացող տեխնոլոգիական աշխարհում շատ կարևոր է ամեն օր զարգացող և պատասխանատու թիմն ու արդյունավետ աշխատանքային պրոցեսները։ Մեր ընկերության կառուցվածքն ու ներքին աշխատանքային պրոցեսները կազմակերպված են՝ ապահովելու հետևյալ սկզբունքները․

Գործընկերների ինֆորմացիայի անվտանգությունը
Գործընկերների աշխատանքի արդյունավետությունը
Կատարված աշխատանքի որակը
Ձգտումը նորագույն լուծումներին
Անընդհատ կատարելագործումն ու օպտիմիզացիան

Ընկերության երկու հիմնական թիմերն են․

Տեխնիկական թիմը, որը ներառում է տարբեր պրոֆիլի ծրագրավորողներ, ինտեգրատորներ և 1С ադմինիստրատորներ

Այս թիմի անդամներն աշխատում են 1С ծրագրավորման լեզվով, SQL-ի, մոբայլ տեխնոլոգիաների, ինտեգրման բազմաթիվ գործիքների և տարբեր տեխնիկաների հետ։ Նրանց հիմնական նպատակն է մշակել և շարունակաբար զարգացնել այնպիսի լուծումներ, որոնք արագացնում են բիզնեսի աշխատանքը և բարձրացնում են վերահսկելիությունը։

Խորհրդատուների թիմը, որը ներառում է բազմապրոֆիլ ծրագրային խորհրդատուներ

Ֆինտեխ ոլորտի խորհրդատուն ապագայի մասնագիտություն է, որի պահանջարկը միայն աճելու է։ Նա միաժամանակ խոսում է ծրագրավորման, ֆինանսների, հաշվապահության և բիզնեսի լեզուներով։ Նրա նպատակն է հասկանալ մեր գործընկերների խնդիրները և դրանց համար լավագույն լուծումները տալ, ղեկավարել պրոդուկտների ներդրման և բարելավման նախագծերը, աշխատել ընթացիկ խնդիրների լուծման վրա։

Ինչպիսի՞ն է Լինկի թիմակիցը


Մեզ համար թիմում կարևորագույն արժեքներն են․
Անընդհատ զարգացումը
Պատասխանատվությունը
Պահանջատիրությունը
Ֆինտեխ ոլորտը դինամիկ միջավայր է, որտեղ անընդհատ զարգացումը պարտադիր պայման է շուկայում առաջատար մնալու համար։ Բարձր պատասխանատվության մակարդակը ոլորտի պահանջն է, քանի որ մենք աշխատում ենք հազարավոր ընկերությունների ֆինանսական և այլ տեղեկատվության, տեխոնոլոգիաների հետ։ Պահանջատիրությունը կարևոր է թիմում և գործընկերների հետ արդյունավետ հարաբերություններ կառուցելու, վերջնաժամկետները պահպանելու և պահանջվող արդյունքներին հասնելու համար։

Ինչու մեզ հետ

Լինկի թիմին միանում են այն մարդիկ, ովքեր պատրաստ են ժամանակ և էներգիա ներդնել ապագայի մասնագիտություն սովորելու և պահանջված մասնագետ դառնալու համար։ Մենք ստեղծում ենք բոլոր պայմանները դրա համար․
Մրցակցային աշխատավարձ և աճի լայն հնարավորություններ
Ներսում կրթության անսահմանափակ հնարավորություններ
Մասնագիտական որակավորումներ ստանալու հնարավորություն
Հեղինակավոր մասնագիտություն
Ուղղորդում և աջակցում՝ մասնագիտական զարգացման ողջ ճանապարհին
Աշխատանք/կյանք բալանս
Բժշկական ապահովագրություն
Ամուր կոլեկտիվ և պրոֆեսիոնալ միջավայր
Կայուն աշխատանք զարգացող ընկերությունում
Վստահություն ապագայի հարցում
Մենք ունենք ինչպես սկսնակների, այնպես էլ արդեն փորձառուների ինտեգրման ծրագրեր, որոնք ուղղված են նոր թիմակիցներին արագ ներգրավելուն։ Այդ ծրագրերն արդեն ապացուցել են իրենց արդյունավետությունը մասնագետների մի քանի սերնդի դեպքում։

Կարիերայի զարգացման ծրագրեր

New Career in Fintech with Link


Ծրագրի նպատակը New Career in Fintech with Link ծրագիրը նախատեսված է սկսնակների և ուսանողների համար, ովքեր որոշել են ֆինտեխ ոլորտում կարիերա կառուցել։ Ծրագիրն ապահովում է ֆինտեխ ոլորտի ոչ ծրագրավորման մասնագիտությունների ուսուցում, պրակտիկա և աշխատանքի հնարավորություններ։

Ուսուցման Փուլեր

1-ին փուլ

• Տեխնոլոգիաները ֆինանսական ոլորտում – պատմություն և տենդենցներ
• Digital transformation – ինչ է, ինչպես է կազմակերպվում, ինչ ծրագրային ապահովումների միջոցով
• Ֆինանսների և հաշվապահության բազային կուրս
• 1С ծրագրերին ծանոթություն
• 1С УНФ ծրագրի բազային կուրս
• CRM-ի ներածություն և Bitrix24-ի բազային կուրս
• Պրոցեսների կառավարման բազային կուրս
• Excel-ի բազային կուրս

2-րդ փուլ

• 1С տեխնոլոգիաներ – խորացված կուրս
• 1С УНФ – խորացված կուրս
• Excel խորացված կուրս
• Ֆինանսների և հաշվապահության խորացված կուրս
• Հաղորդակցման հմտություններ և կոնֆլիկտների կառավարում
• Պրոյեկտների կառավարման բազային կուրս
• Պրակտիկ աշխատանք ընկերությունում

Ծրագրի Տևողություն

• 1-ին փուլ – 2 ամիս
• 2-րդ փուլ – 1 ամիս
• Ֆորմատը՝ օնլայն + տեղում հանդիպումներ
• Պրակտիկա + 1 ամիս

Ուսուցման ձևաչափ


Օնլայն ուսուցման մաս (70-80%)
• Տեսական դասեր (Live կամ pre-recorded վիդեոներ)
• Նշված թեմաներով մշակված թրեյնինգներ
• Պրակտիկ հանձնարարություններ և դրանց լուծման քննարկումներ
• Q&A սեսիաներ՝ շաբաթական 1-2 անգամ

Օֆլայն ուսուցման մաս (20-30%)
• Գործնական աշխատանք տեղում
• Անցած նյութերից քննություններ
• Q&A սեսիաներ՝ շաբաթական 1-2 անգամ
• Մենթորություն և 1:1 հանդիպումներ
• Պրակտիկա մեր ընկերությունում