Գլխավոր Մեր Մասին Պրոդուկտներ Ծառայություններ Ներդրված լուծումներ Կապ Մուտք Գրանցում

ԲԻԶՆԵՍԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՄԱՆ ԿՈՄՊԼԵՔՍ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Լինկ ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին և հանդիսանում է բիզնեսի հաշվառման և կառավարման ավտոմատացման համալիր լուծումների ոլորտում առաջատարը :

Մեր 27-ամյա աշխատանքի ընթացքում մշակել ենք 100-ից ավելի ոլորտային լուծումներ տարբեր պրոֆիլի ձեռնարկությունների համար, որոնք ներդրված են Հայաստանի 2200-ից ավելի կազմակերպություններում :





27 ՏԱՐԻ
ՇՈՒԿԱՅՈՒՄ
1c_logo
1c_logo
1c_logo
1c_logo
1c_logo

1С- ԼԻՆԿ: Մանրածախ առևտուր Հայաստանի համար

Մանրածախ վաճառակետերի բիզնես գործընթացների ավտոմատացման ծրագիր

Ծրագրի մասին

«1С-ԼԻՆԿ: Մանրածախ առևտուր Հայաստանի համար» ծրագիրը նախատեսված է ճյուղավորված մանրածախ ցանցի մեջ մտնող մանրածախ վաճառակետերի (խանութների) բիզնես գործընթացների ավտոմատացման համար: Ծրագիրը թույլ է տալիս ավտոմատացնել ապրանքային պաշարների հաշվառումը խանութների պահեստներում և դրամական միջոցների հաշվառումը խանութների դրամարկղերում՝ այդ թվում նաև որպես դրամարկղային ծրագիր:  

Մանրածախ ձեռնարկության ցանցային կառուցվածքի համար նախատեսված է բաշխված տեղեկատվական բազաների ռեժիմը: Ծրագրում օգտագործվում է տվյալների ներքին փոխանակում խանութների միջև՝ փաստաթղթաշրջանառության բաժանումով:

Ավելի մանրամասն

Առևտրային օպերացիաների հաշվառումը տարվում է մեկ արժույթով՝ դրամով: Ծրագրում հաշվի են առնված ՀՀ օրենսդրական պահանջները և շուկայի առանձնահատկությունները, կան փաստաթղթերի տպագրական ձևեր հայերեն լոզվով և անհրաժեշտ դասիչներ:

  • Տեղեկատվական տվյալների կառավարում:
    • o Տեղեկատվական տվյալների բաժնում զետեղված են հաշվառման համար անհրաժեշտ տեղեկատուները: Այստեղ պահվում են բազմակի օգտագործման տվյալներ: Տեղեկատուների տարրերը կարելի է ավելացնել, հեռացնել կամ խմբագրել:
  • Մարկետինգ
    • Գնորդների բազայի կառավարում. գնորդների նպատակային խմբերի առանձնացում և ամեն խանութի համար տիպիկ գնորդի ուսումնասիրություն:
    • Տեսականու կառավարում. առաջարկի օպտիմալ տեսականու ձևավորում ըստ գնորդների նպատակային խմբերի պահանջարկի:
    • Գնագոյացման կառավարում. խանութի գնային քաղաքականության ձևավորում ըստ խանութի ֆորմատի և տեղակայման:
    • Մարքեթինգային ակցիաների կառավարում. նոր ապրանքի առաջմղում, զեղչեր գնորդների խմբերին, զեղչային վաճառքներ և այլ ակցիաներ:
  • Պաշարներ և գնումներ
    • Պատվեր մատակարարին և Խանութների միջև տեղաշարժի պատվեր փաստաթղթերի ձևավորում:
    • Ապրանքների ձեռքբերում և Ապրանքների տեղափոխում փաստաթղթերի ձևավորում:
    • Ապրանքների ձեռքբերում փաստաթղթում նախատեսված է ձեռքով զեղչերի հաշվարկ:
  • Պահեստ
    • Պահեստի օպերացիաների (առաքում, դուրսգրում և գույքագրում) ձևակերպումը կարող է կատարվել թե օրդերային սխեմայով, և թե առանց օրդերների օգտագործման:
    • Ապրանքների համալրման և շտրիխկոդ տպելու ֆունկցիայով կշեռքի վրա քաշային ապրանքների փաթեթավորման օպերացիաներ:
    • Ապրանքների սերիական հաշվառում, պիտանիության ժամկետների վերահսկում:
    • Հաշվետվություններ՝ ժամկետանց ապրանքների հավանական գնահատման համար:
  • Վաճառքներ
    • Ծրագիրը օգտագործողին տրամադրում է ադապտացված ինտերֆեյս՝ սենսորային էկրանների, փոքր չափսերի դիսփլեյների վրա օգտագործելու, ինչպես նաև ծրագրավորվող ստեղնաշարով աշխատելու համար:
  • Գանձապահի աշխատատեղի կարգավորում
    • Գանձապահի աշխատանքը կարելի է սահմանափակել միայն անհրաժեշտ օպերացիաներով:
    • Ապրանքների վաճառքի գրանցում տարբեր կազմակերպությունների համար և չեկերի տպում տվյալ կազմակերպության ֆիսկալային գրանցիչով կամ տպիչով:
    • Գնորդից ապրանքների վերադարձի ձևակերպում օրվա ընթացքում և դրամարկղային հերթափոխի փակումից հետո:
    • Տարբեր վճարումների հաշվառում՝ կանխիկ, վճարային քարտով, բանկային վճարումով և նվեր սերտիֆիկատներով:
    • Մանրամեծածախ վաճառք:
  • Ֆինանսներ
    • Վճարումներ ապառիկ և վճարային քարտերով: Նվեր սերտիֆիկատների հաշվառում:
    • Մանրելու համար ՀԴՄ մուտքագրած դրամական միջոցների հաշվառում, ՀԴՄ դրամարկղից գումարի մասնակի ելքագրման հաշվառում:
    • Վերադարձվող ապրանքների դիմաց վճարում գնորդներին և վճարում մատակարարիներին:
    • Աշխատավարձի վճարում խանութի աշխատողներին:
    • Գործընկերների հետ հաշվարկների հաշվառում:.
    • Հաշվետվություններ, որոնք օգնում են գնահատել դրամական միջոցների պահանջարկը, պարտքերը և գերավճարները:
  • Անձնակազմ
    • Ծրագրում ավտոմատացված են խանութի աշխատողների կառավարման ֆունկցիաները:
    • Խանութի աշխատողների և տեղեկատվական բազա մուտք գործողների ցուցակների վարում: Գրանցման քարտերի տրամադրում աշխատողներին:
    • Անհատական վաճառքների հաշվառում անմիջականորեն չեկերի տպման ժամանակ: Վաճառողին կարող է վերագրվել ամբողջ չեկի գումարը կամ էլ դրա առանձին տարրերը:
    • Աշխատավարձի տեղեկագրերի ձևավորում:
  • Սարքավորման միացում
    • Ծրագրում նախատեսված է սարքավորման միացում, որն ապահովում է շտրիխկոդավորման տեխնոլոգիան: Համակարգում կարող են պահվել և վերծանվել տարբեր տիպի շտրիխկոդեր. CODE 128, CODE 39, EAN 128, EAN 13, EAN 8:
    • Դրամարկղային հանգույցը կարող է հանդերձվել բոլոր անհրաժեշտ սարքավորումներով. շտրիխկոդի սկաներով, ՀԴՄ ֆիսկալային գրանցիչով, էքվայրինգային համակարգի տերմինալով, գնորդի դիսփլեյով, Offline ռեժիմով պիտակներ տպող էլեկտրոնային կշեռքով, պահեստներում տվյալներ հավաքագրող և մագնիսական քարտեր կարդացող սարքերով:


Մենք միշտ ուրախ ենք օգնել

Զանգահարեք մեզ, և մենք ուրախ կլինենք ընտրել լուծում, որը կպատասխանի Ձեր առաջ դրված խնդիրներին: