Մանրածախ առևտուր բազային Հայաստանի համար
Ծրագրի մասին
«Մանրածախ առևտուր Հայաստանի համար բազային» ծրագիրը նախատեսված է մեկ օգտագործող ունեցող խանութում բիզնես գործընթացներն ավտոմատացնելու համար: Ծրագիրը որևէ տեղայնացում չի պահանջում:
Հաշվառումը տարվում է մեկ արժույթով՝ դրամով: Ծրագրում հաշվի են առնված ՀՀ օրենսդրական պահանջները և շուկայի առանձնահատկությունները, կան փաստաթղթերի տպագրական ձևեր հայերեն լոզվով և անհրաժեշտ դասիչներ:
Ավելի մանրամասն
- Տեղեկատվական տվյալների կառավարում:
- Տեղեկատվական տվյալների բաժնում զետեղված են հաշվառման համար անհրաժեշտ տեղեկատուները: Այստեղ պահվում են բազմակի օգտագործման տվյալներ: Տեղեկատուների տարրերը կարելի է ավելացնել, հեռացնել կամ խմբագրել:
- Մարկետինգ
- Գնորդների բազայի կառավարում. գնորդների նպատակային խմբերի առանձնացում և ամեն խանութի համար տիպիկ գնորդի ուսումնասիրություն:
- Տեսականու կառավարում. առաջարկի օպտիմալ տեսականու ձևավորում ըստ գնորդների նպատակային խմբերի պահանջարկի:
- Գնագոյացման կառավարում. խանութի գնային քաղաքականության ձևավորում ըստ խանութի ֆորմատի և տեղակայման:
- Մարկենտիգային ակցիաների կառավարում. նոր ապրանքի առաջմղում, զեղչեր գնորդների խմբերին, զեղչային վաճառքներ և այլ ակցիաներ:
- Գնորդների բազայի կառավարում. գնորդների նպատակային խմբերի առանձնացում և ամեն խանութի համար տիպիկ գնորդի ուսումնասիրություն:
- Պաշարներ և գնումներ
- Պատվեր մատակարարին և Խանութների միջև տեղաշարժի պատվեր փաստաթղթերի ձևավորում:
- Ապրանքների ձեռքբերում և Ապրանքների տեղափոխում փաստաթղթերի ձևավորում:
- Ապրանքների ձեռքբերում փաստաթղթում նախատեսված է ձեռքով զեղչերի հաշվարկ:
- Պահեստ
- Պահեստի օպերացիաների (առաքում, դուրսգրում և գույքագրում) ձևակերպումը կարող է կատարվել թե օրդերային սխեմայով, և թե առանց օրդերների օգտագործման:
- Ապրանքների համալրման և շտրիխկոդ տպելու ֆունկցիայով կշեռքի վրա քաշային ապրանքների փաթեթավորման օպերացիաներ:
- Ապրանքների սերիական հաշվառում, պիտանիության ժամկետների վերահսկում:
- Հաշվետվություններ՝ ժամկետանց ապրանքների հավանական գնահատման համար:
- Վաճառքներ
- Ծրագիրը օգտագործողին տրամադրում է ադապտացված ինտերֆեյս՝ սենսորային էկրանների, փոքր չափսերի դիսփլեյների վրա օգտագործելու, ինչպես նաև ծրագրավորվող ստեղնաշարով աշխատելու համար:
- Գանձապահի աշխատատեղի կարգավորում
- Գանձապահի աշխատանքը կարելի է սահմանափակել միայն անհրաժեշտ օպերացիաներով:
- Ապրանքների վաճառքի գրանցում տարբեր կազմակերպությունների համար և չեկերի տպում տվյալ կազմակերպության ֆիսկալային գրանցիչով կամ տպիչով:
- Գնորդից ապրանքների վերադարձի ձևակերպում օրվա ընթացքում և դրամարկղային հերթափոխի փակումից հետո:
- Տարբեր վճարումների հաշվառում՝ կանխիկ, վճարային քարտով, բանկային վճարումով և նվեր սերտիֆիկատներով:
- Մանրամեծածախ վաճառք:
- Ֆինանսներ
- Վճարումներ ապառիկ և վճարային քարտերով: Նվեր սերտիֆիկատների հաշվառում:
- Մանրելու համար ՀԴՄ մուտքագրած դրամական միջոցների հաշվառում, ՀԴՄ դրամարկղից գումարի մասնակի ելքագրման հաշվառում:
- Վերադարձվող ապրանքների դիմաց վճարում գնորդներին և վճարում մատակարարիներին:
- Աշխատավարձի վճարում խանութի աշխատողներին:
- Գործընկերների հետ հաշվարկների հաշվառում:
- Հաշվետվություններ, որոնք օգնում են գնահատել դրամական միջոցների պահանջարկը, պարտքերը և գերավճարները:
- Անձնակազմ
- Ծրագրում ավտոմատացված են խանութի աշխատողների կառավարման ֆունկցիաները:
- Խանութի աշխատողների և տեղեկատվական բազա մուտք գործողների ցուցակների վարում: Գրանցման քարտերի տրամադրում աշխատողներին:
- Անհատական վաճառքների հաշվառում անմիջականորեն չեկերի տպման ժամանակ: Վաճառողին կարող է վերագրվել ամբողջ չեկի գումարը կամ էլ դրա առանձին տարրերը:
- Աշխատավարձի տեղեկագրերի ձևավորում:
- Սարքավորման միացում
- Ծրագրում նախատեսված է սարքավորման միացում, որն ապահովում է շտրիխկոդավորման տեխնոլոգիան: Համակարգում կարող են պահվել և վերծանվել տարբեր տիպի շտրիխկոդեր. CODE 128, CODE 39, EAN 128, EAN 13, EAN 8:
-
Դրամարկղային հանգույցը կարող է հանդերձվել բոլոր անհրաժեշտ սարքավորումներով. շտրիխկոդի սկաներով, ՀԴՄ ֆիսկալային գրանցիչով, էքվայրինգային համակարգի տերմինալով, գնորդի դիսփլեյով, Offline ռեժիմով պիտակներ տպող էլեկտրոնային կշեռքով, պահեստներում տվյալներ հավաքագրող և մագնիսական քարտեր կարդացող սարքերով: