Գլխավոր Մեր Մասին Պրոդուկտներ Ծառայություններ Ներդրված լուծումներ Կապ Մուտք Գրանցում

ԲԻԶՆԵՍԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՄԱՆ ԿՈՄՊԼԵՔՍ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Լինկ ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին և հանդիսանում է բիզնեսի հաշվառման և կառավարման ավտոմատացման համալիր լուծումների ոլորտում առաջատարը :

Մեր 27-ամյա աշխատանքի ընթացքում մշակել ենք 100-ից ավելի ոլորտային լուծումներ տարբեր պրոֆիլի ձեռնարկությունների համար, որոնք ներդրված են Հայաստանի 2200-ից ավելի կազմակերպություններում :





27 ՏԱՐԻ
ՇՈՒԿԱՅՈՒՄ
1c_logo
1c_logo
1c_logo
1c_logo

Հաշվապահություն ՍՏԱՆԴԱՐՏ

Հաշվապահական ծրագիր փոքր և միջին ձեռնարկությունների համար

Ծրագրի մասին

«Հաշվապահություն և Աշխատավարձ 8» համակարգը նախատեսված է առևտրի և ծառայությունների ոլորտի փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների համար: Ծրագիրն ունի հայերեն, ռուսերեն և անգլերեն ինտերֆեյսներ:

Ծրագրի հիմքում ընկած է «1C:Предприятие 8.3» համակարգը, որը տեղայնացվել է համաձայն ՀՀ գործող օրենսդրության՝ ապահովելով ֆինանսական և հարկային հաշվառման ավտոմատացում:

Բացի հաշվապահական մոդուլից համակարգի մեջ ներկառուցված է Աշխատավարձ և կադրեր մոդուլը, որն ապահովում է անձնակազմի հետ հաշվարկների վարումը նույն բազայում:

Լրացուցիչ տրամադրվում է խտասկավառակ՝ «Հաշվապահություն 8․3» դեմո տարբերակով, որը նախատեսված է 200 գործարքի համար։ Ներառված է նաև ծրագրի ինքնուսույցը և դեմո խնդրի նկարագրությունը։

Ծրագիրն ապահովում է

  • Բանկային և դրամարկղային օպերացիաների հաշվառում
    • Անալիտիկ հաշվառում ըստ արժույթների, բանկային հաշիվների, դրամական հոսքերի հոդվածների:
    • Արժութային մնացորդների վերագնահատում, արժույթների փոխարժեքների ավտոմատ ներբեռնում ՀՀ ԿԲ կայքից:
    • Վճարման հանձնարարագրերի ձևավորում և արտահանում XML ֆորմատով՝ Հաճաշորդ-բանկ համակարգ ներբեռնելու համար:
    • Դրամական հոսքերի հաշվետվության ձևավորում:
  • Ապրանքանյութական արժեքների հաշվառում
    • Վերլուծական հաշվառում ըստ անվանացանկի և պահման վայրերի:
    • Ինքնարժեքի հաշվառում ԱՄԱԵ կամ միջին կշռված եղանակով (եղանակի ընտրությունը կատարում է ինքը հաշվապահը):
  • Պահեստ
    • Վերլուծական հաշվառում ըստ պահման վայրերի՝ միասնական ինքնարժեքի հաշվառման հնարավորությամբ:
    • Քանակական կամ քանակագումարային հաշվառում՝ հաշվապահի հայեցողությամբ:
  • Առևտրային օպերացիաների հաշվառում՝ ապրանքների և ծառայությունների ձեռքբերում և իրացում

    • ԱՆԱ ձեռքբերում, ներմուծում, իրացում:
    • Մանրածախում ապառիկ և վճարային քարտերով վճարման հնարավորություն:
    • Մի քանի տիպի գների կիրառում (մեծածախ, մանրամեծածախ, մանրածախ, գնման):
  • Կոմիսիոն վաճառք
    • Ավտոմատացված հաշվառում թե կոմիսիոների, և թե կոմիտենտի համար: Միջնորդավճարի հաշվարկ, հաշվետվության ձևավորում՝ կոմիսիոն միջնորդավճարի հաշվառմամբ և ձևակերպմամբ:
  • Տարայի հաշվառում:
  • Գործընկերների հետ հաշվարկներ
    • Հաշվառում ըստ պայմանագրերի, օպերացիաների տեսակների՝ հաշվարկային փաստաթղթերի ճշգրտությամբ: 
    • Պարտավորության և կանխավճարի մարման եղանակի ընտրություն:
  • Հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ
    • ՀՄ-ների ձեռքբերում, հաշվառման ընդունում, մաշվածության հաշվարկ, կապիտալացում, արդիականացում, գույքագրում, դուրսգրում:
    • ՀՄ-ների հարկային հաշվառում ըստ ՀՀ գործող օրենսդրության:
  • Ստանդարտ հաշվապահական հաշվետվություններ
    • Ծրագրում նախատեսված են մեծ թվով ստանդարտ հաշվետվություններ՝ հաշիվների և անալիտիկաների կտրվածքով մնացորդներ և շրջանառություններ ստանալու համար: Հաշվետվության տվյալները կարելի է բացել մինչև սկզբնական փաստաթուղթ:
  • Այլ հնարավորություններ
    • Օգտագործողի աշխատանքի վերահսկում: 
    • Տեղեկատուների և դասիչների (օրինակ, ՀՀ բանկերի դասիչ) ներբեռնում և այլն:

Աշխատավարձ և կադրեր

Աշխատավարձի մասով

  • Տարիֆային դրույքով աշխատավարձ
  • Գործավարձային աշխատավարձ
  • Ժամավճարով կամ օրավարձով աշխատավարձ
  • Քաղ-իրավական պայմանագրով աշխատավարձ
  • Աշխատավարձի հետհաշվարկ մաքուրից
  • Պարգևավճարներ և հավելավճարներ

  • Բյուլետեն և այլ նպաստներ
  • Արձակուրդային
  • Արձակման նպաստ
  • Չօգտագործված արձակուրդի փոխհատուցում
  • Նյութական օգնություն և այլ միանգամյա վճարներ

Կադրային հաշվառման մասով

  • Արտադրական օրացույց
  • Աշխատանքային գրաֆիկներ
  • Կադրերի հաշվառում և տեղաշարժ
  • Չվճարվող բացակայություններ (աշխատողի հաշվին արձակուրդ, պարապուրդ,անհարգելի բացակայություն)

Հաշվետվություններ

Ծրագիրը ձևավորում է էլեկտրոնային եղանակով ներկայացվելիք հարկային հաշվետվություններ, ինչպես նաև ներքին օգտագործման կառավարչական հաշվետվություններ:

Ծրագրի արագ յուրացման միջոցներ

Մեկնարկի օգնական
Նախատեսված է աշխատանքը սկսելու համար անհրաժեշտ տեղեկությունները դյուրին մուտքագրելու համար:
Ֆունկցիաների վահանակ
Օգնում է սկսնակ օգտագործողին կողմնորոշվելու ծրագրի հետ աշխատելիս:
Հաշվապահի մոնիտոր
Տալիս է օպերատիվ տեղեկատվություն բանկային հաշիվների, դրամարկղի մնացորդների, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ և այլ օգտագկար տվյալներ:
Ներկառուցված նկարագրություններ
Բացվում են ծրագրային ամեն օբյեկտի պատուհանից:
Օգտագործողի ձեռնարկ
ссылка на файл руководства.

Մենք միշտ ուրախ ենք օգնել

Զանգահարեք մեզ, և մենք ուրախ կլինենք ընտրել լուծում, որը կպատասխանի Ձեր առաջ դրված խնդիրներին: