Գլխավոր Մեր Մասին Պրոդուկտներ Ծառայություններ Ներդրված լուծումներ Կապ Կարիերա Լինկում Մուտք Գրանցում

ԲԻԶՆԵՍԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՄԱՆ ԿՈՄՊԼԵՔՍ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Լինկ ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին և հանդիսանում է բիզնեսի հաշվառման և կառավարման ավտոմատացման համալիր լուծումների ոլորտում առաջատարը :

Մեր 28-ամյա աշխատանքի ընթացքում մշակել ենք 100-ից ավելի ոլորտային լուծումներ տարբեր պրոֆիլի ձեռնարկությունների համար, որոնք ներդրված են Հայաստանի 2200-ից ավելի կազմակերպություններում :





28 ՏԱՐԻ
ՇՈՒԿԱՅՈՒՄ
1c_logo
1c_logo
1c_logo
1c_logo

Կոմպլեքս ավտոմատացում

Ծրագրի մասին

Ձեռնարկության կոմպլեքս ավտոմատացում 2․5 (ERP-Հայաստանյան շուկայի համար) ծրագիրը թույլ է տալիս ավտոմատացնել արտադրական ձեռնարկության բոլոր ստորաբաժանումների հաշվառումը գործող ստանդարտներին համապատասխան: Առավել արդյունավետ է հոլդինգներում և ցանցային կառույցներում: 
Արտադրական ձեռնարկությունում միասնական տեղեկատվական միջավայրի ստեղծումը թույլ է տալիս ընդգրկել բոլոր ստորաբաժանումների, դուստր ձեռնարկությունների և մասնաճյուղերի բիզնես-գործընթացները: Դա տալիս է վերլուծության, պլանավորման և ռեսուրսների կառավարման և մրցունակության բարձրացման լայն հնարավորություններ: 

ԿԱ 2․5-ի ներդրումը թույլ է տալիս ավտոմատացնել հետևյալ ստորաբաժանումների և ծառայությունների հաշվառումը. 

  • Տնօրինություն
  • Պլանավորման բաժին

  • Արտադրամասեր

  • Արտադրադիսպետչերական բաժին

  • Գլխավոր կոնստրուկտորի բաժին

  • Գլխավոր տեխնոլոգի բաժին

  • Գլխավոր մեխանիկի բաժին

  • Սպառման բաժին

  • Նյութատեխնիկական ապահովման բաժին

  • Մարկետինգի բաժին

  • Նյութերի և պատրաստի արտադրանքի բաժիններ

  • Հաշվապահություն

  • Կադրերի բաժին

  • Մարդկային ռեսուրսների կառավարում

  • ՏՏ ծառայություն

  • Վարչատնտեսական բաժին

  • Կապիտալ շինարարության բաժին

  • Տեղեկատվական վերլուծական բաժին

  • Ռազմավարական զարգացման բաժին


ԿԱ 2․5-ի պայմանականորեն բաժանվում է դրամական միջոցների կառավարման, անձնակազմի կառավարման, հաշվապահական հաշվառման և այլ առանձին ենթահամակարգերի: Այս բաժանումը, լինելով պայմանական, պարզապես օգնում է ավելի հեշտ յուրացնել ծրագիրը:

ԿԱ 2․5-ի թույլ է տալիս որակապես բարելավել և օպտիմալացնել արտադրանքի արտադրությունը, այն է.

  • նվազեցնել սարքավորումների և բարձրակարգ մասնագետների պարապուրդի ժամանակը
  • կրճատել պատվերների կատարման ժամկետները

  • խուսափել վաճառքների պլանների խախտումից

  • օպտիմալացնել նյութերի շարժը և պահեստի մնացորդները

  • արտադրության գործընթացը դարձնել թափանցիկ և կառավարելի

  • նվազեցնել արտադրական ծախսերը

  • բարձրացնել արտադրանքի որակը


ԿԱ 2․5-ն մեծացնում է կապիտալի շրջանառելիությունը, թույլ է տալիս ավելի արդյունավետ օգտագործել ներդրումները, վերահսկել ծախսերը և բիզնեսը դարձնել ավելի կառավարելի և մրցունակ:

Մենք միշտ ուրախ ենք օգնել

Զանգահարեք մեզ, և մենք ուրախ կլինենք ընտրել լուծում, որը կպատասխանի Ձեր առաջ դրված խնդիրներին: