Առևտրի կառավարում և Շարժական առևտուր
Տվյալ լուծումների համատեղ օգտագործումը թույլ է տալիս արդյունավետ կազմակետպել առևտրային գործակալների աշխատանքը:
Ծրագրի մասին
Մեծածախ վաճառքին բնորոշ հատկանիշներից է «ընթացքից» վաճառքը կամ շարժական առևտուրը: Ընդ որում, back office-ում (կենտրոնական գրասենյակում) ձևավորվում են գործակալի շարժը ուղեկցող փաստաթղթեր, իսկ front office –ում (շարժական կետում) ձևավորվում են վաճառքի հետ կապված՝ պատվերի, ապրանքների իրացման, վերադարձի, գումարի ստացման փաստաթղթերը և մերչենդայզինգային օպերացիաները
Ավելի մանրամասն.
Առևտրային ներկայացուցիչը աշխատանքից առաջ կատարում է տվյալների փոխանակում «Առևտրի կառավարում» ծրագրի հետ՝ ստանալով նշված ծրագրից ապրանքների ցուցակը, գործընկերների ցուցակը, տվյալներ պահեստում ապրանքների մնացորդների մասին, ընթացիկ օրվա երթուղային թերթիկը, տեղեկատվություն հաճախորդների պարտքերի մասին: Օրվա ընթացքում առևտրային ներկայացուցիչը ձևակերպում է փաստաթղթեր շարժական սարքի միջոցով՝ Հաճախորդների պատվերներ, Իրացումներ, Ապրանքների վերադարձ հաճախորդներից, Դրամարկղի մուտքի օրդերներ, դրանք ուղարկում է «Առևտրի կառավարում» ծրագրի կենտրոնական բազա, պարբերաբար ստանում է տեղեկատվություն պահեստում ապրանքների փաստացի մնացորդների մասին:
«Առևտրի կառավարում և Շարժական առևտուր» համալիր լուծումը օգտագործում են.
- Իբրև back office: 8.х հենքի վրա - 1С Առևտրի կատավարում, Արտադրական ձեռնարկության կառավարում:
- Իբրև ծրագրային ապահովումfront office: 8.х հենքի վրա: Շարժական առևտուր:
- Նշված տարբերակներից յուրաքանչյուրում ապահովում է անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջ փաթեթի շրջանառությունը, Online ռեժիմով անլար տեխնոլոգիաների օգնությամբ (3G, Wi-Fi) Web-սերվիսների միջացներով:
Մենք միշտ ուրախ ենք օգնել
Զանգահարեք մեզ, և մենք ուրախ կլինենք ընտրել լուծում, որը կպատասխանի Ձեր առաջ դրված խնդիրներին: