Մեր ֆիրմայի կառավարում
Ծրագրի մասին
Ծրագրում կա այն ամենը, ինչն անհրաժեշտ է օպերատիվ հաշվառման, վերահսկման, վերլուծության և գործի պլանավորման համար: Ծրագիրը կարող եք հեշտությամբ հարմարեցնել ձեր կազմակերպությունում ընդունված կառավարման և հաշվառման առանձնահատկություններին համապատասխան: Դա տալիս «արագ մեկնարկի» հնարավորություն և հեշտացնում է ամենօրյա աշխատանքը:
Ծրագիրն օգնում է բարձրացնել ընկերության աշխատանքի արդյունավետությունը: Այն տալիս է կառավարման բազմազան գործիքներ սեփականատերերին և կառավարիչներին, իսկ աշխատակիցներին՝ հնարավորություն արդյունավետ կատարելու ամենօրյա աշխատանքը:
Բոլոր տվյալները մեկ միասնական բազայում
Ծրագրում գրանցվում են թե արդեն կատարված, և թե պլանավորվող տնտեսական գործարքները և իրադարձությունները, օրինակ՝ հաճախորդների նկատմամբ պարտավորությունները, գնորդների պատվերները, պատվերների ընթացքը, աշխատակիցներին տրված հանձնարարությունները, սարքավորումների պլանավորվող բեռնվածությունը, աշխատանքների կատարման գրաֆիկները, վաճառքների պլանները և այլն:Միասնական բազայում առկա են.
- Հաճախորդները բազան,
- Բանկային և դրամարկղային օպերացիաները, հաճախորդ-բանկը, վճարային օրացույցը,
- Գործընկերների և աշխատողների հետ հաշվարկները,
- Նյութերի, ապրանքների, արտադրանքի հաշվառումը,
- Հաճախորդների պատվերները, պատվերների կատարումը,
- Աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման հաշվառումը,
- Արտադրական օպերացիաների հաշվառումը,
- Առևտրային օպերացիաները, այդ թվում մանրածախ վաճառքները,
- Անձնակազմի հաշվառումը, կառավարչական աշխատավարձի հաշվարկը,
- Ծախսումների հաշվառումը և ինքնարժեքի հաշվարկը,
- Գույքը, կապիտալը,
- Եկամուտները, ծախսերը, շահույթը և վնասը,
- Ֆինանսական պլանավորումը և այլն:
Հաշվետվությունների մեծ ցանկը հնարավորություն է տալիս սեփականատերերին, կառավարիչներին և աշխատողներին արագ ստանալ պահանջվող տեղեկատվությունը և կայացնել օպերատիվ որոշումներ:
Ծրագիրը նախատեսված չէ հաշվապահական և հարկային հաշվառում վարելու համար: Այդ նպատակով կարելի է օգտագործել Հաշվապահություն 8 ծրագիրը, որի մեջ ավտոմատորեն կարելի է ներբեռնել տվյալները այս ծրագրից:.
Ծրագիրը կարելի է օգտագործել մի քանի ընկերությունների կամ անհատ ձեռնարկատերերի համար՝ ինչպես անկախ, այնպես էլ մեկ բիզնեսի շրջանակներում աշխատող: Բիզնեսի ծավալի և կառուցվածքի փոփոխության դեպքում ծրագիրը կարելի է վերակարգավորվել առանց մեծ ժամանակային և գումարային ծախսերի:.
Աշխատատեղերի հնարավոր թիվը՝ մեկից մինչև տասը: