Պրոդուկտներ
Լինկ ընկերությունը առաջարկում է հայկական օրենսդրության պահանջներին համապատասխանող հաշվապահական և կառավարչական հաշվառման ծրագրեր (1С-ի հիման վրա), ինչպես նաև 1C ընկերության տիպային պրոդուկտներ:
Հաշվապահություն ԿՈՐՊ
«Հաշվապահություն ԿՈՐՊ 8» համակարգը նախատեսված է արտադրական ձեռնարկությունների հաշվառումն ավտոմատացնելու համար: Ծրագիրն ունի հայերեն, ռուսերեն և անգլերեն ինտերֆեյսներ:
Ծրագրի հիմքում ընկած է 1C:Предприятие 8.3, որը տեղայնացվել է համաձայն ՀՀ գործող օրենսդրության՝ ապահովելով ֆինանսական և հարկային հաշվառման ավտոմատացում:
Համակարգը բաղկացած է 2 ենթահամակարգերից՝ բուն հաշվապահական ծրագրից և Աշխատավարձ և անձնակազմի կառավարում ծրագրից, որում վարվում է աշխատավարձի և կադրերի հետ կապված մանրամասն վերլուծական հաշվառում: Համակարգն ունի այդ երկու ծրագրերի միջև տվյալների փոխանակման մեխանիզմ: Բուն հաշվապահական ծրագրում տվյալները կարող են ներբեռնվել թե սինթետիկ, և թե անալիտիկ մակարդակով:
Հաշվապահություն ՍՏԱՆԴԱՐՏ
«Հաշվապահություն և Աշխատավարձ 8» համակարգը նախատեսված է առևտրի և ծառայությունների ոլորտի փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների համար: Ծրագիրն ունի հայերեն, ռուսերեն և անգլերեն ինտերֆեյսներ:
Ծրագրի հիմքում ընկած է «1C:Предприятие 8.3» համակարգը, որը տեղայնացվել է համաձայն ՀՀ գործող օրենսդրության՝ ապահովելով ֆինանսական և հարկային հաշվառման ավտոմատացում:
Բացի հաշվապահական մոդուլից համակարգի մեջ ներկառուցված է Աշխատավարձ և կադրեր մոդուլը, որն ապահովում է անձնակազմի հետ հաշվարկների վարումը նույն բազայում:
Լրացուցիչ տրամադրվում է խտասկավառակ՝ «Հաշվապահություն 8․3» դեմո տարբերակով, որը նախատեսված է 200 գործարքի համար։ Ներառված է նաև ծրագրի ինքնուսույցը և դեմո խնդրի նկարագրությունը։
Աշխատավարձ և անձնակազմի կառավարում
«Աշխատավարձ և անձնակազմի կառավարում» ծրագիրն ապահովում է հետևյալ գործառույթների ավտոմատացում.
- - անձնակազմի պահանջի պլանավորում,
- - կադրերի համալրում,
- - աշխատողների ատեստավորում և իրավասությունների կառավարում,
- - կադրային հաշվառում և կադրային իրավիճակի վերլուծություն,
- - կադրային գործավարություն,
- - աշխատավարձի և այլ գումարների հաշվարկ և վճարում,
- - տեղեկագրերի և այլ փաստաթղթերի ձևավորում,
- - հաշվետվությունների ձևավորում:
Ձեռնարկության կառավարում
Ձեռնարկության կոմպլեքս ավտոմատացում 8 (ERP-Հայաստանյան շուկայի
համար) ծրագիրը թույլ է տալիս ավտոմատացնել արտադրական ձեռնարկության բոլոր ստորաբաժանումների հաշվառումը գործող ստանդարտներին համապատասխան: Առավել արդյունավետ է հոլդինգներում և ցանցային կառույցներում:
Արտադրական ձեռնարկությունում միասնական տեղեկատվական միջավայրի ստեղծումը թույլ է տալիս ընդգրկել բոլոր ստորաբաժանումների, դուստր ձեռնարկությունների և մասնաճյուղերի բիզնես-գործընթացները: Դա տալիս է վերլուծության, պլանավորման և ռեսուրսների կառավարման և մրցունակության բարձրացման լայն հնարավորություններ:
Առևտրի կառավարում
«Առևտրի կառավարում 8» ծրագիրը թույլ է տալիս համալիր կերպով ավտոմատացնել առևտրային օպերացիաների օպերատիվ և կառավարչական հաշվառման խնդիրները, վերլուծության և պլանավորման գործընթացները: Ծրագրի մեջ ներկառուցված է 2 լրացուցիչ մոդուլ. Ավտոսերվիսի աշխատանքի ավտոմատացում, որը նախատեսված է ավտոտեխսպասարկման կայանների աշխատանքի ավտոմատացման համար, և Տպիչների քարթրիջների փոխարինում մոդուլը:
Մանրածախ առևտուր Հայաստանի համար
«Մանրածախ առևտուր Հայաստանի համար» ծրագիրը նախատեսված է ճյուղավորված մանրածախ ցանցի մեջ մտնող մանրածախ վաճառակետերի (խանութների) բիզնես գործընթացների ավտոմատացման համար: Ծրագիրը թույլ է տալիս ավտոմատացնել ապրանքային պաշարների հաշվառումը խանութների պահեստներում և դրամական միջոցների հաշվառումը խանութների դրամարկղերում՝ այդ թվում նաև որպես դրամարկղային ծրագիր:
Մանրածախ ձեռնարկության ցանցային կառուցվածքի համար նախատեսված է բաշխված տեղեկատվական բազաների ռեժիմը: Ծրագրում օգտագործվում է տվյալների ներքին փոխանակում խանութների միջև՝ փաստաթղթաշրջանառության բաժանումով:
Մանրածախ առևտուր բազային Հայաստանի համար
«Մանրածախ առևտուր Հայաստանի համար բազային» ծրագիրը նախատեսված է մեկ օգտագործող ունեցող խանութում բիզնես գործընթացներն ավտոմատացնելու համար: Ծրագիրը որևէ տեղայնացում չի պահանջում:
Հաշվառումը տարվում է մեկ արժույթով՝ դրամով: Ծրագրում հաշվի են առնված ՀՀ օրենսդրական պահանջները և շուկայի առանձնահատկությունները, կան փաստաթղթերի տպագրական ձևեր հայերեն լոզվով և անհրաժեշտ դասիչներ:
Առևտրի կառավարում և Շարժական առևտուր
Շարժական առևտուր
«Շարժական առևտուր» ծրագիրն ապահովում է տվյալների փոխանցում անլար տեխնոլոգիաների միջոցով (3G, Wi-Fi): Աշխատանքը սկսելուց առաջ առևտրային գործակալը կատարում է տվյալների փոխանակում հաշվառման համակարգի հետ: Տվյալների կենտրոնական բազայից նա տեղեկատվություն է ստանում ապրանքային մնացորդների, հաճախորդի պարտքերի մասին, ինչպես նաև ստանում է ընթացիկ օրվա երթուղային թերթիկը:
Օրվա ընթացքում առևտրային գործակալը փաստաթղթերը գրանցում է շարժական սարքավորման մեջ, դրանք ուղարկում է կենտրոնական բազա և պարբերաբար այնտեղից ստանում է թարմացված տեղեկատվություն պահեստի մնացորդների վերաբերյալ:
«Շարժական առևտուր» ծրագիրը աշխատում է «Առևտրի կառավարում» ծրագրի հետ համատեղ:
Ագենտ Պլյուս - շարժական առևտուր
Շարժական հավելված է, որն ավտոմատացնում է առևտրային ներկայացուցիչների և մերչենդայզերների աշխատանքը սմարթֆոնների և պլանշետների վրա (Android): Այն բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը, մեծացնում է վաճառքների ծավալը, ապահովում է առևտրի կետերի հաճախելիության վերահսկումը և թույլ է տալիս արդյունավետ կերպով օպտիմալացնել բիզնես գործընթացները: Մշակվել է «Агент Плюс 2.0» տեխնոլոգիական պլատֆորմի վրա և ինտեգրվում է տարբեր կորպորատիվ տեղեկատվական համակարգերի հետ:
1С: Փաստաթղթերի շրջանառություն ՊՐՈՖ
«1С: Փաստաթղթաշրջանառություն ՊՐՈՖ»-ը չունի ոլորտային առանձնահատկություններ և կարող է արդյունավետ կերպով օգտագործվել թե բյուջետային, և թե առևտրային ոլորտներում՝ լինի դա բաշխված հոլդինգային կառուցվածք կամ ոչ մեծ ձեռնարկություն: Լինելով ունիվերսալ, ծրագիրը հեշտությամբ կարող է հարմարեցվել կոնկրետ կազմակերպության կարիքներին:
1С: Փաստաթղթերի շրջանառություն ԿՈՐՊ
Մեր ֆիրմայի կառավարում
Ծրագրում կա այն ամենը, ինչն անհրաժեշտ է օպերատիվ հաշվառման, վերահսկման, վերլուծության և գործի պլանավորման համար: Ծրագիրը կարող եք հեշտությամբ հարմարեցնել ձեր կազմակերպությունում ընդունված կառավարման և հաշվառման առանձնահատկություններին համապատասխան: Դա տալիս «արագ մեկնարկի» հնարավորություն և հեշտացնում է ամենօրյա աշխատանքը:
Ծրագիրն օգնում է բարձրացնել ընկերության աշխատանքի արդյունավետությունը: Այն տալիս է կառավարման բազմազան գործիքներ սեփականատերերին և կառավարիչներին, իսկ աշխատակիցներին՝ հնարավորություն արդյունավետ կատարելու ամենօրյա աշխատանքը: